Լանգեդոկ-Ռուսիյոն
From Wikipedia, the free encyclopedia
Լանգեդոկ-Ռուսիյոն (ֆր.՝ Languedoc-Rosellón․ ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել); օքս.՝ Lengadòc-Rosselhon․ ˌleŋɡɔˈðɔk ruseˈʎu, կատ.՝ Llenguadoc-Rosselló), Ֆրանսիայի նախկին վարչական տարածաշրջան, որը 2016 թվականի հունվարի 1-ից միավորվել է Միջին Պիրենեյան մարզի հետ՝ կազմավորելով Օքսիտանիա երկրամասը[3]։ Զբաղեցնում է 27 376 քառակուսի կիլոմետր տարածք։ Ընկած է Ֆրանսիայի ծայր հարավում՝ սահմանակցելով Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ, Ռոն-Ալպեր, Օվեռն, Միջին Պիրենեյան երկրամասերին, Իսպանիային, Անդորրային։ Հարավում սահմանագծի մի հատված էլ ձգվում է Միջերկրական ծովի ափով։ Կազմված է հետևյալ հինգ դեպարտամենտներից՝ Օդ, Գար, Էրո, Լոզեր, Արևելյան Պիրենեյներ։ Բնակչության աճի տեմպով Լանգեդոկ-Ռուսիյոնն առաջին տեղն է գրավում Ֆրանսիայի տարածաշրջանների շարքում․ վերջին ժամանակաշրջանում արձանագրված աճի տեմպը պահպանվելու դեպքում 2030 թվականին, մոտավոր հաշվարկներով, կունենա 3 միլիոն 300 հազար բնակիչ[4]՝ 26 տոկոսով գերազանցելով բնակչության թվաքանակի 2000 թվականի ցուցանիշը։ Արձանագրված աճը հիմնականում ներքին միգրացիայի արդյունք է, իսկ բնակչության բնական աճը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա[5]։
Երկիր | Ֆրանսիա |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր |
Մտնում է | Ֆրանսիա |
Վարչկենտրոն | Մոնպելիե |
Բնակչություն | 2 729 721 մարդ (2013)[1] |
Տարածք | 23 376 կմ² |
Հիմնադրված է | հունիսի 4, 1960[2] թ. |
Սահմանակցում է | Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Միջին Պիրենեյան մարզ, Օվերն, Ռոն-Ալպ և Auvergne? |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
ISO 3166-2 կոդ | FR-K |
Անվանված է | Լանգեդոկ և Ռոսելյո |
2012 թվականի տվյալներով Լանգեդոկ-Ռուսիյոնում տարեկան ստեղծվում է €63,9 միլիարդ եվրոյի (US$82.2 միլիարդ ամերիկյան դոլարի) համախառն ներքին արդյունք[6]։ Տարածաշրջանն առաջին հերթին հռչակվել է գինեգործությամբ։