From Wikipedia, the free encyclopedia
Լանա Կոնդոր (անգլ.՝ Lana Condor, մայիսի 11, 1997, Քանթհո, Վիետնամ), ամերիկացի դերասանուհի վիետնամական ծագումով։ Խաղացել է Ջուբիլիի դերը 2016 թվականին Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս ֆիլմում։
Լանա Կոնդոր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Քանթհո, Վիետնամ |
Կրթություն | Նյու Յորքի կինոակադեմիա, California State Summer School for the Arts?, Կատարողական արվեստի մասնագիտական դպրոց, Notre Dame Academy? և The Rock School for Dance Education? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, բալետի պարող և հեռուստատեսային պրոդյուսեր |
Համատեղ ապրող(ներ) | Anthony De La Torre?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Լանա Կոնդորը ծնվել է 1997 թվականի մայիսի 11-ին[4] Վիետնամում, քաղաք Կանտխոում։ Նա մեծացել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում[5]։ 1997 թվականի հոկտեմբերի 6-ին նրան որդեգրել են ամերիկացի ծնողները՝ Մերի Կերոլ Խոբոլդը և Ռոբերտ Կոնդորը։ Նա ունի խորթ եղբայր՝ Արթուրը[6][7]։ Նրա հայրը՝ լրագրող, երկու անգամ առաջադրվել է Պուլիցերյան մրցանակի համար և եղել է Yahoo! Sports-ի փոխնախագահ[8]։ Կոնդորը ընտանիքի հետ ապրել է Լենգլի քաղաքում, Վաշինգտոնի և Նյու-Յորքի նահանգներում։ Նրանք տեղափոխվել են Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, երբ աղջիկը եղել է 15 տարեկան[5]։
Մանկության տարիներին Կոնդորը ուսումնասիրել է բալետը, ներառյալ Ջոֆրիի բալետը[9]։ Նա շարունակել է պարել Լոս Անջելեսի[10] բալետում և սովորել է իմպրովիզացիոն թատրոնում[11]։ Նաև այցելել է Նյու-Յորքի կինոակադեմիայի դասընթացներին և դերասանների համար Այիելյան ամառային կոնսերվատորին , 2014 թվականին եղել է Կալիֆորնիայի արվեստի ամառային դպրոցի աշակերտուհի։ Ավագ դպրոցում սովորել է Նյու Յորքի կիրառական արվեստի մասնագիտական դպրոցում[12]։ 2015-ին ավարտել է Լոս Անջելեսի Նոտր-Դամ ակադեմիան[10] Կոնդորը գրնացված է եղել Լոյոլի Մերիմաունտի համալսարանում[13]։
Լանա Կոնդորի առաջնախաղը դարձավ Ջուբիլի մուտանտի դերը Բրայան Սինգերայի սուպերհերոս Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս ֆիլմում, դուրս եկած 2016 թվականի մայիսի 27-ին[14]։ Նա նկարահանվել է Փիթեր Բերգի «Հայրենասերի օրը» ֆիլմում, որը նկարագրում է Բոստոնյան մարաթոնի պայթյունի դեպքերը և հետևանքները[15] Ֆիլմը վարձույթով դուրս է եկել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին։ Հաջորդ տարի նա նկարահանվել է «Սիրուհին ավագ դպրոցից» ռոմանտիկ թրիլերում Ջեյմս Ֆրանկոյի և Ջուլիա Ջոնսի հետ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 4-ին Lifetime հեռուստաալիքով[16]։ Կոնդորը կխաղա Կայոմիի դերը Ջեյմս Քեմերոնի «Ալիտա.Մարտական հրեշտակ» ապագա ֆիլմում։ Ֆիլմի թողարկման նախատեսվող ժամանակը 2018 թվականի հուլիսի 20-ն է[17]։ Կոնդորը կխաղա Լարա Ջին Քովիին ապագա «Բոլոր տղաներին,որոնց ես սիրել եմ» ռոմատիկ ֆիլմում՝ հիմնված Ջեննի Խանի համանուն վեպի վրա[18]։ Ֆիլմը կարտադրի Ուիլ Սմիթը[19]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2016 | ֆ | Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | X-Men: Apocalypse | Ջուբիլեյշն Լի \ Ջուբիլի |
2016 | ֆ | Հայրենասերի օրը | Patriots Day | Լի |
2017 | ֆ | Սիրուհին ավագ դպրոցից | High School Lover | Էլիսոն |
2018 | ֆ | Ալիտա.Մարտական հրեշտակ | Alita: Battle Angel | Կայոմի |
2018 | ֆ | Բոլոր տղաներին, որոնց ես սիրել եմ | To All the Boys I've Loved Before | Լարա Ջին Քովի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.