From Wikipedia, the free encyclopedia
Լայոշ Ցինեգե (հունգ.՝ Lajos Czinege, 24 մարտի, 1924, Կարցագ, Հունգարիա – 10 մայիսի, 1998, Լեանֆալու, Հունգարիա), հունգարացի պետական գործիչ, Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար (1960-1984), բանակի գեներալ (1978-1989)։
Լայոշ Ցինեգե | ||
| ||
---|---|---|
17 մայիսի, 1960 թվական - 6 դեկտեմբերի, 1984 թվական | ||
Նախորդող | Գեզա Ռևես | |
Հաջորդող | Իշտվան Օլահ | |
Կուսակցություն՝ | Հունգարիայի աշխատավորների կուսակցություն և Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սպա | |
Ծննդյան օր | մարտի 24, 1924[1] | |
Ծննդավայր | Կարցագ, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա | |
Վախճանի օր | մայիսի 10, 1998[2][3] (74 տարեկան) | |
Վախճանի վայր | Leányfalu, Szentendre District, Պեշտ, Հունգարիա | |
Թաղված | Ֆարկաշրետի գերեզմանոց | |
Քաղաքացիություն | Հունգարիա | |
Պարգևներ | ||
Լայոշ Ցինեգեն ծնվել է 1924 թվականի մարտի 24-ին Հունգարիայի Կարցագ քաղաքում։ 1944 թվականին անդամակցել է Հունգարիայի աշխատավորների կուսակցությանը։ Ավարտել է Պետեֆիի անվան ռազմաքաղաքական ակադեմիան։
Աշխատանքային գործունեությունն սկսել է 12 տարեկան հասակում։ Եղել է դարբնի աշակերտ։ Ֆաշիստական տիրապետությունից Հունգարիան ազատագրելու ընթացքում մասնակցել է ազատագրական պայքարին։ Եղել է Կարցագ քաղաքի բանվորագյուղացիական երիտասարդության առաջնորդներից մեկը։ 1947 թվականից կատարել է կուսակցական աշխատանք։
Լայոշ Ցինեգեն 1951-1954 թվականներին կուսակցական-քաղաքական աշխատանք է կատարել Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում, 1954-1957 թվականներին եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչական մարմինների բաժնի վարիչ։ 1956 թվականի հոկտեմբերին ակտիվ մասնակցություն է ունեցել Հունգարական հեղափոխության ճնշման գործին։ 1957-1960 թվականներին Լայոշ Ցինեգեն եղել է Սոլնոկի Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության տեղական կոմիտեի առաջին քարտուղարը։
1960 թվականին Լայոշ Ցինեգեն նշանակվել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար։ Համարվում է, որ նրա ղեկավարության տարիներին հունգարական բանակը հասել է հատուկ ռազմական հզորության։ 1968 թվականին նա մասնակցել է այն գործողությանը, երբ Վարշավայի պայմանագրի երկրների զորքերի մտցվել են Չեխոսլովակիա։ 1984 թվականին նշանակվել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և այդ պաշտոնում մնացել մինչև 1987 թվականի հունիսի 25-ը[4]։
Լայոշ Ցինեգեն եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ (1959-1988), Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու (1961-1970)[5]։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, հունգարական և արտասահմանյան շքանշաններով ու մեդալներով։
1989 թվականին զրկվել է գեներալի կոչումից[6][7]։
Լայոշ Ցինեգեն մահացել է 1998 թվականի մայիսի 10-ին Հունգարիայի հյուսիսում գտնվող Լեանֆալու գյուղում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.