բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Լայնատերևուկ օրհնված (լատին․՝ Cnicus benedictus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Լայնատերևուկ օրհնված | |
Լայնատերևուկ օրհնված | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ցեղ | Լայնատերևուկ (Cnicus) |
Տեսակ | Լայնատերևուկ օրհնված (C. benedictus) |
Միջազգային անվանում | |
Cnicus benedictus |
Մինչև 50 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Արմատը առանցքային է, ցողունը՝ ոստայնաթավ ճյուղավոր։ Կոշտ, փետրափև կտրտված, բաց կանաչ տերևները ունեն փշոտ եզրեր։ Սուր ատամնաեզր, ստորին երկար տերևները կոթունավոր են, իսկ ցողունի միջին և վերին տերևները՝ նստադիր և ցողունագիրկ։ Գագաթային զամբյուղի հիմքային մասում գտնվող բազմաշարք տերևակերպ փաթաթոցում հավաքված են դեղնավուն-սպիտակավուն ծաղիկները։ Կղմինդրաձև դասավորված փաթաթոցի տերևիկները ավարտվում են սուր և կոշտ փշերով։ Մերկ և փայլուն պտուղը նիստավոր, դեղնաշագանակագույն սերմիկ է՝ կոշտ փոփուլիկով[1]։
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների քարքարոտ և կավային լանջերին, կիսաանապատներում լեռնային տափաստաններում, ճանապարհների եզրերին, աղբավայրերում։ Հանդիպում է Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Երբեմն աճեցվում է[1]։
Բուժական նպատակով օգտագործվում են այս բույսի տերևներն ու ցողունների վերին հատվածը ծաղկաբողբոջներով։ Երբեմն օգտագործում են դառը լիկյուրներ պատրաստելիս (բենեդիկտին), օծանելիքի արտադրության մեջ և որպես համեմունք[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.