![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/48/Lamia_Waterhouse.jpg/640px-Lamia_Waterhouse.jpg&w=640&q=50)
Լամիա
Կերպար հունական դիցաբանության մեջ / From Wikipedia, the free encyclopedia
Լամիա (հունարեն՝ Λάμια), հին հունական դիցաբանության մեջ կին, որը դարձավ երեխա ուտող հրեշ այն բանից հետո, երբ Հերան, իմանալով նրա և իր ամուսնու՝ Զևսի կապի մասին, ոչնչացրեց նրա երեխաներին։ Լամիան նաև Հերայի պատճառով անքնությամբ էր տառապում, բայց Զևսը հնարավորություն տվեց նրան հեռացնել սեփական աչքերը։
Լամիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | դիցաբանական օձ և Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | լամիա գեղարվեստական ստեղծագործությունից, Lamia? և Լիլիթ |
Հայր | Պոսեյդոն |
Մայր | Լիբիա |
Կողակից | Զևս |
Զավակներ | Erythraean Sibyl? |
![]() |
«Լամիան» օգտագործվում էր նաև որպես հատուկ բառ երեխաներին վախեցնելու և կարգապահելու համար։
Հետագա ավանդույթների և պատմվածքների մեջ լամինան դարձավ ուրույի մի տեսակ՝ էմպուզայի նման, որը գայթակղում էր երիտասարդներին, բավարարում իրենց սեռական պահանջները ապա ուտում նրանց մարմինը։ Գայթակղող լամիային հաղթած Ապոլլոնիոս Թիանացու առասպելական կենսագրությունը ոգեշնչել է Քիթսին՝ գրելու «Լամիա» բանաստեղծությունը։
Լամիային վերագրվել են օձի հատկություններ, որոնք որոշ մեկնաբանների կարծիքով հին ժամանակներից կցված են եղել դիցաբանությանը, և այդ մեկնաբանները գտնել էին հին տեքստերում անալոգներ, որտեղ նշվում էին լամիաի (կամ լամիայեի) մասին, որոնք կիսով չափ օձ են։ Դրանք ներառում են կիսով չափ կին՝ Դիո Քրիզոստոմի պատմած «Լիբիական առասպել»-ի կիսով չափ օձ գազաններին և Ապոլոնի կողմից Արգոս ուղարկված հրեշին՝ վրեժխնդրելու Փսամաթեին (Կռոտոպուսին)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8a/The_knight_and_the_mermaid.jpg/320px-The_knight_and_the_mermaid.jpg)