Լամբրո
From Wikipedia, the free encyclopedia
Լամբրո (իտալ.՝ Lambro), գետ հյուսիսային Իտալիայում՝ Լոմբարդիայում, Պո գետի ձախ վտակը։ Սկզիբ է առնում Կոմո մարզում, Կոմո լճից ոչ հեռու՝ Մոնտե Սան Պրիմոյից 1685 մետր բարձրության վրա Մադոնա դել Գիզալո բարձունքի մոտ։ Մագրելիո քաղաքից հետո հոսում է Վալասինա հովտով, անցնում Ասսո, Պոնտե Լամբրո, Էրբա կոմունաներով, Լամբրոնե անունով հոսում Պուզիանո լիճ։ Հոսելով Բրանցայով՝ հասնում է Մոնցա, հայտնի զբոսայգին (որտեղ Ումբերտո I-ը սպանել է Գաետանո Բրեշին) բաժանում երկու մասերի, որոնք կրկին միանում են մինչև գետի Միլանի արևելյան հատված հոսելը։ Օրիո Լիտայի մոտ թափվում է Պո գետը։
Լամբրո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 130 կմ |
Ավազանի մակերես | 1950 կմ² |
Ջրի ծախս | 5,8 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Ալպեր, Իտալիա |
Ակունքի տեղակայում | Ալպեր |
Գետաբերանի տեղակայում | Պո |
Կոորդինատներ | 45°08′08″ հս․. լ. 9°32′46″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Cavo Redefossi?, Lambro Meridionale?, Bevera? և Ravella? |
Երկիր | Իտալիա |
Ջրահավաք | Պո գետի ավազան |
Երկարությունը 130 կմ է, ավազանը՝ 1 950 կմ2։ Գետի միջին հոսանքներում ջրի հոսքը փոքր է (5.8 մ3/վրկ Միլանի տարածքում), բայց երբեմն հասնում է մինչև 40 մ3/վրկ կամ ավելի, ինչը հանգեցնում է ջրհեղեղների կամ անձրևոտ եղանակների։ Գետաբերանի մոտ ջրի միջին սպառումը կազմում է 24 մ3/վրկ։