Լագուատ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լագուատ[2][3] (արաբ․՝ الأغواط, Эль-Агват[4])՝ քաղաք կենտրոնական Ալժիրի հյուսիսում, Լագուատ վիլաեթի վարչական կենտրոնը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լագուատ | |||
Երկիր | Ալժիր Ֆրանսիա | ||
Համայնք | Laghouat District? | ||
Հիմնադրված է | 11-րդ դար թ. | ||
Մակերես | 25 057 կմ² | ||
ԲԾՄ | 769±1 մետր | ||
Բնակչություն | 134 372 մարդ (2008)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային դասիչ | 03000 | ||
| |||
Քաղաքը գտնվում է վիլաեթի հյուսիս֊արևելյան մասում, Սահարա անապատի հյուսիսային սահմանի վրա, նույնանուն օազիսի տարածքում։ Գտնվում է ծովի մակարդակից 750 մետր բացարձակ բարձրության վրա։
Լագուատը գտնվում է մայրաքաղաք Ալժիրից մոտ 325 կմ հարավ։
2008 թվականի մարդահամարի տվյալներով, բնակչությունը կազմում էր 144747 մարդ[5]։ Քաղաքի բնակչության դինամիկան տարիներով.
1977 | 1987 | 1998 | 2008 | 2012 |
---|---|---|---|---|
42 186 | 69 435 | 106 665 | 144 747 | 170 693[6] |
Քաղաքի հարավ ֊ արևելյան կողմում է գտնվում Ալժիրի ռազմաօդային ուժերի ավիաբազան, քաղաքացիական ամենամոտ օդանավակայանը գտնվում է Հասի Ռմել քաղաքում։
Լագուատի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Աճեցնում են մրգեր, բանջարեղեն և ձավարեղեն։ Զարգացած է գորգագործությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.