From Wikipedia, the free encyclopedia
ԼԵԳՕ Մայնդստորմս (անգլ.՝ LEGO Mindstorms), հավաքովի խաղալիք է (մեխանիկական մասերի և էլեկտրոնային բլոկեր համատեղություն) նախատեսված ծրագրավորվող ռոբոտ ստեղծելու համար։ Առաջին անգամ ներկայացվել է LEGO ընկերության կողմից 1998 թվականին։ Ութ տարի անց՝ 2006 թվականին թողարկվել է Lego Mindstorms NXT մոդելը, 2009 թվականին - LEGO Mindstorms NXT 2.0-ը, իսկ 2013 թվականին - Lego Mindstorms EV3-ը[1]։
LEGO Mindstorms հավաքածոները կոմպլեկտավորվում են LEGO հավաքածոյի ստանդարտ մասերից և հավաքածոյից, որը կազմված է ծրագրավորվող բլոկից և սենսորներից։ Հավաքածոն երկու ձևի է՝ հիմնական և ընդլայնված։ Հիմնական հավաքածուն մատակարարվում է երկու տարբերակով՝ լայն վաճառքի և հիմնարար ուսումնական։ Երկու տարբերակն էլ կարող են օգտագործվել ռոբոտատեխնիկայի մրցույթներում (անգլ.՝ World Robot Olympiad)։ Ընդլայնված տարբերակը ավելի շատ մասեր ունի[2]։
Կազմում կարող են լինել տարբեր մոդիֆիկացիայի բլոկներ։ Ներկա պահին դրանք երկուսն են։
LEGO Mindstorms հավաքածոները ունեն ինչպես LEGO ընկերության, այնպես էլ այլ (HiTechnic, Mindsensors) ընկերությունների սենսորներ։ LEGO Mindstorms NXT ստանդարդ սենսորների օրինակներ՝
Ձայնի սենսոր NXT | Տարածության սենսոր NXT (ուլտրաձայնային սենսոր) | Լուսավորության սենսոր NXT | Հպման սենսոր NXT | Շարժիչ-տախոմետր NXT |
---|---|---|---|---|
LEGO Mindstorms հավաքածոյի կազմում կան ստանդարտ ծրագրեր NXT-G և Robolab, բայց այլ կազմակերպություններ էլ են ստեղծել LEGO Mindstorms-ի ծրագրավորման ծրագրեր։ LEGO Mindstorms-ի ծրագրավորման լեզուները լինում են գրաֆիկական և տեքստային։ Ամենաժամանակակից ծրագրավորման միջավայրը Microsoft Robotics Developer Studio-ն է;
Ծրագիր | Կայք |
---|---|
NXT-G | www.mindstorms.lego.com Արխիվացված 2006-01-09 Wayback Machine |
RoboLab | www.mindstorms.lego.com Արխիվացված 2008-09-08 Wayback Machine |
Microsoft Robotics Developer Studio | www.mrds.com |
odno-lego | www.odno-lego.ru Արխիվացված 2012-03-21 Wayback Machine |
NBC | www.bricxcc.sourceforge.net |
NXC | www.bricxcc.sourceforge.net |
RobotC | www.robotc.net |
LabVIEW for Lego Mindstorms | www.ni.com/academic/mindstorms |
leJOS NXJ | www.lejos.sourceforge.net |
pbLua | www.hempeldesigngroup.com Արխիվացված 2016-07-21 Wayback Machine |
LEJOS OSEK | www.lejos-osek.sourceforge.net |
ICON | www.teamhassenplug.org |
QReal | http://se.math.spbu.ru/SE/qreal Արխիվացված 2012-03-20 Wayback Machine |
Շատ երկրների դպրոցներում տարածված են LEGO Mindstorms հավաքածոների օգտագործմամբ Ռոբոտիքս դասընթացները։ Դասընթացների շնորհիվ պատանիները սովորում են ծրագրավորել և կառավարել ռոբոտներին, բացահայտում են սենսորների տեսակները և դրանց կիրառումը ռոբոտների ծրագրավորման գործում։ Նման փորձի տարածման արդյունքում մեծ ժողովրդականություն են վայելում ռոբոտների մրցությունները, ուր ամեն մի ուսումնական հաստատություն կարող է ներկայացնել իր թիմը։ Անցկացվում են նաև Ռոբոտների Միջազգային Օլիմպիադաներ՝ WRO (անգլ.՝ World Robot Olympiad)
Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Մեդիա լաբորատորիայի պրոֆեսոր Սեյմուր Փեյփերթը իր «Mindstorms» գրքի նախաբանում գրել է՝
Հայաստանում առաջին անգամ Ռոբոտիքս դասընթացներ են կազմակերպվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 2012 թվականի փետրվար ամսին։ Դասընթացները վարել է Իսպանիայից հրավիրված ճարտարապետ DTEC Consulting ընկերության հիմնադիր և ղեկավար Ջուզեպ Ֆարգասը (անգլ.՝ Jozep Fargas)[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.