From Wikipedia, the free encyclopedia
Իրյո Վյայսյալյա (ֆիններեն՝ Yrjö Väisälä, սեպտեմբերի 6, 1891[1][2][3], Kontiolahti, Հյուսիսային Կարելիա, Ֆինլանդիա - հուլիսի 21, 1971[1], Rymättylä, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[4]), ֆինն աստղագետ, օպտիկ և գեոդեզիստ, պրոֆեսոր, ակադեմիկոս, աշխատել է Տուրկուի աստղադիտարանում։
Իրյո Վյայսյալյա Yrjö Väisälä | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1891[1][2][3] Kontiolahti, Հյուսիսային Կարելիա, Ֆինլանդիա |
Մահացել է | հուլիսի 21, 1971[1] (79 տարեկան) Rymättylä, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[4] |
Գերեզման | Turku Cemetery |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Ուղղություն | Esperanto movement? |
Մասնագիտություն | աստղագետ, էսպերանտիստ, համալսարանի դասախոս, ֆիզիկոս և օդերևութաբան |
Հաստատություն(ներ) | Tuorla Observatory? |
Ալմա մատեր | Հելսինկիի համալսարան[5] և Տուրկուի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆիններեն և էսպերանտո |
Գիտական ղեկավար | Anders Donner?[5] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Մարյա Վյայսյալյա |
Yrjö Väisälä Վիքիպահեստում |
Հայտնի մաթեմատիկոս Կալե Վյայսյալյայի և օդերևութաբան Վիլխո Վյայսյալյայի եղբայրը։ Տաղանդավոր աստղագիտության ջատագով, կազմակերպել է սիրողական աստղագիտական միություններ Հելսինկիում և Տուրկուում։
Հայտնի է նաև որպես էսպերանտո լեզվի միջազգային շարժման ակտիվ անդամ, որոշ ժամանակ ղեկավարել է Գիտնական էսպերանտիստների միջազգային միությունը[7]։
Ծնվել է 1891 թվականի սեպտեմբերի 6-ին Ուտրայում, Կոնտոլախտի, որն այդ ժամանակ մտնում էր Ռուսական կայսրության Մեծ ֆիննական դքսության կազմը։ Ավարտել է Հելսինկիի համալսարանը, ապա աշխատել է որպես մաթեմատիկոս ապահովագրական կազմակերպությունում և հետագայում 1918-1923 թվականներին՝ Ֆիննական գեոդեզիական ինստիտուտում։
1923 թվականից աշխատել է Տուրկուի համալսարանում (1925-1951 թվականներին ֆիզիկայի պրոֆեսոր, և 1927-1961 թթ. նույնպես կատարել է աստղագիտության պրոֆեսորի պարտականությունները)։
1951 թվականին Տուրկուի համալսարանին առընթեր ստեղծել է աստղագիտական-օպտիկական ինստիտուտ (Տուորլա աստղադիտարան[8]) և եղել է նրա տնօրենը մինչև իր մահը։ Ֆիննական գիտությունների ակադեմիայի և Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ (1951)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.