From Wikipedia, the free encyclopedia
Իրիս Միտենար (ֆր.՝ Iris Mittenaere, հունվարի 25, 1993[1][2], Լիլ), ֆրանսիացի մոդել, որը ստացել է «Միսս Տիեզերք 2016» թագը 2017 թվականի հունվարի 30-ին Ֆիլիպիններում, Մանիլայում։ Դարձել է երկրորդ «Միսս Տիեզերքը» Ֆրանսիայից Քրիստիան Մատելից հետո, որը ստացել է այդ տիտղոսը 1953 թվականին։
Իրիս Միտենար ֆր.՝ Iris Mittenaere | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1993[1][2] (31 տարեկան) |
Ծննդավայր | Լիլ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Lille University of Health and Law? և Lycée des Flandres? |
Մասնագիտություն | ատամնաբույժ, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Պարգևներ և մրցանակներ | |
Iris Mittenaere Վիքիպահեստում |
Իրիս Միտենարը ծնվել է 1993 թվականի հունվարի 25-ին Լիլ քաղաքում։ Հայրը՝ Իվ Միտենարը, պատմության և աշխարհագրության ուսուցիչ է, մայրը՝ Լորանս Դրյուարը, դպրոցի ուսուցչուհի և դասախոս։ Իրիսն ունի եղբայր, քույր և խորթ քույր։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա եղել է 3 տարեկան[3]։
Միտենարը հաճախել է Ստենվորդի դպրոց, որտեղ բնակվել է մոր հետ միասին։ 2011 թվականին ավարտել է լիցեյը՝ գիտության բնագավառում աստիճանով։ Ավարտելուց հետո վերադարձել է Լիլ, որտեղ ընդունվել է Université Lille II: Այնտեղ սովորել է ատամնաբուժություն։ Ուսումն ավարտելուց հետո ծրագրում է դառնալ ատամնային վիրաբույժ[4]։
Միտենարը ներկայացնում էր Նոր Պա դը Կալեն «Միսս Ֆրանսիա 2016»-ում։ 2015 թվականի դեկտեմբերի 19-ին նա ստացել է «Միսս Ֆրանսիա» թագը նախորդ տարվա հաղթող Կամիյ Սերֆից, ով ներկայացնում էր Լիլը[5]։
Միտենարը մասնակցել է Միսս Տիեզերք 2016 մրցույթին, որտեղ հաղթանակ է տարել[6][7]։ Երբ նա հաղթել է մրցույթի եզրափակիչը, դարձել է 1990 թվականի սկսած՝ առաջին եվրոպացի հաղթողը։ Նա դարձել է նաև երկրորդ աղջիկն իր երկրից, Քրիստիան Մարելից հետո, ով հաղթել է այդ մրցույթում 1953 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.