գետ Իսպանիայում, Արագոնի ձախ վտակը From Wikipedia, the free encyclopedia
Իրատի[1](իսպ.՝ Irati, բասկ.՝ Iratiko erreka), գետ, Արագոնի ձախ վտակը[2]։ Գտնվում է Իսպանիայի հյուսիսում, Նավառա ինքնավար համայնքում, Գետի վրա կառուցվել են մի քանի ջրամբարներ, որոնցից ամենամեծը Իտոիսն է[3]։
Իրատի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 83,8 |
Ավազանի մակերես | 1561 կմ² |
Ջրի ծախս | 4,177 մ³/վ և 33,41 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Ուրբելցա, Ուրչուրիա |
Ակունքի տեղակայում | Casa de Irati? |
Գետաբերան | Արագոն |
Գետաբերանի տեղակայում | Սանգուեզ |
Բարձրություն | 395 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Urbeltza?, Urtxuria?, Urrobi?, Erro?, Areta? և Salazar River? |
Երկիր | Իսպանիա |
Երկրամաս | Նավառա |
Ջրահավաք | Արագոն-Էբրո-Միջերկրական ծով |
Իրատին սկիզբ է առնում համանուն անտառում, երկու գետերի՝ Ուրբելցայի Ուրչուրիայի միաձուլումից։ Ապա գետը բարձրանում է Իրաբիյա ջրամբարի միջով, որը կառուցվել է 1922 թվականին, և հոսում է Աունյամենդի շրջանով, Վալե դե Աեսկոա և Օրոս Բետելու հովիտներով։ Ապա նրան են միանում Ուրոբի և Էրրո վտակները և Իրատին լցվում է Իտոիս ջրամբար։ Միանալով Սալարաս և Արետու վտակներին գետն անցնում է Ֆոս դե Լումբեր կիրճի միջով և թափվում Արագոն[4] Սանգուեսա քաղաքի մոտ։
Իրատիի երկարությունը 83,8 կմ է, ջրհավաք ավազանի տարածքը, 522.28 կմ քառ․[5]: Ուրբելցիի սկզբնաղբյուրից Իրատիի երկարությունը 88[4][6] կիլոմետր է։ Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը 2021 մ է, իսկ նվազագույնը` 395 մ[4]։
Արգա և Իրատի գետերը համարվում են Նավառայի ամենամեծ գետերը։ Իրատիի ջրերի լավ վիճակը, ինչպես նաև հարուստ բուսականությունը, դարձնում են հարուստ ձկնորսատեղ, որը գտնվում է տեղական նշանակության տարածքների պահպանման կանոնների հայտարարագրման մեջ[6]։ Հանրահայտ գրող Էռնեստ Հեմինգուեյը սիրում էր հանգստանալ և ձկնորսությամբ զվաղվել Իրատիի ափերին[7], այդ մասին նաև նկարագրել է իր Ֆիեստա վեպում[8] :
Իրատին ակտիվորեն շահագործվել է (և շահագործվում է) հիդրոէլեկտրակայաններում, հատկապես 1911 թվականին «Irati S. A.» ընկերության բացումից հետո։ Ընկերության անունով է կոչվել նաև Պամպլոնա-Սանգուեսա երկաթագիծը, որն անցնում է Լանգի կիրճով (թունելներն այժմ լքված են և զբոսաշրջային երթուղիներ են[9]) (ճանապարհը օգտագործվել է Իրատիի սղոցարանը Լեոնիդա քաղաքում և ուևորափոխադրումներով կապելու համար)[10]։ Բացի այդ, գետը դեռևս օգտագործվում է բազմաթիվ ձեռնարկությունների՝ հանքաքարերի, դարբնոցների, անտառահատման, թղթի գործարանների կողմից[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.