Իրավունքի և ազատության շարժում
From Wikipedia, the free encyclopedia
Իրավունքի և ազատության շարժում (բուլղար․՝ Движение за права и свободи, թուրքերեն՝ Hak ve Özgürlükler Hareketi), բուլղարական քաղաքական կուսակցություն։ Հիմնականում ներկայացնում է Բուլղարիայի թուրքական համայնքի շահերը։ Կուսակցության հիմնադիրը և պատվավոր նախագահը համարվում է դոկտոր Ահմեդ Դողանը։ Սակայն 2013 թվականին տեղի ունեցած հարձակումից հետո, նա լքել է իր զբաղեցրած պաշտոնը։ 2013 թվականին կուսակցությունը սկսել է ղեկավարել Լյութվի Մեսթանը։ Սակայն, 2015 թվականի դեկտեմբերի իր ելույթից հետո, Մեսթանը հեռացվել է կուսակցության շարքերից։ Նրա տեղը զբաղեցրել է Մուստաֆա Քարադայըն։ Կուսակցությունը անդամակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» ալյանսին։
Իրավունքի և ազատության շարժում | |
---|---|
Տեսակ | Բուլղարիայի քաղաքական կուսակցություն |
Երկիր | Բուլղարիա |
Առաջնորդ | Ahmed Dogan? |
Հիմնադիր | Ahmed Dogan? |
Հիմնադրված | հունվարի 4, 1990 |
Գաղափարախոսություն | սոցիալական լիբերալիզմ |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Շտաբ | Սոֆիա, Բուլղարիա |
Միջազգային պատկանելություն | «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն |
Կայք | dps.bg |
Movement for Rights and Freedoms Վիքիպահեստում |
2007 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացել է 392 650 ձայն կամ ձայների ընդհանուր թվի 20,26 %-ը։ Արդյունքում, ստացել է 4 մանդատ եվրախորհրդարանում՝ մի փոքր հետ մնալով Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման կուսակցությունից և Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության և Սոցիալական հումանիզմի շարժման կազմած կոալիցիայից։ Կուսակցության պատգամավորներն են եղել Ֆիլիզ Հյուսմենովան, Մարիելկա Բաևան, Մեթին Քազաքը և Վլադկո Պանայտովը
2012 թվականին կուսակցության հիմնական դեմքեր Քասիմ Դալը և Քորման Իսմայիլովը դուրս եկան կուսակցությունից և հայտարարեցին, որ կհիմնեն նոր կուսակցություն[1]։ Տեսաբաններ կարծում են, որ որ նոր կուսակցությունը կհիմնվի Բուլղարիայի մուսուլման բնակչության և Թուրքիայում բնակվող բուլղարացիների ձայների վրա[2]։