Իրավունքի սուբյեկտ
From Wikipedia, the free encyclopedia
Իրավունքի սուբյեկտ, իրավունակություն, օրենքով սահմանված իրավունքներ և պարտականություններ (իրավունակություն) ունեցող անձ։ Համարվում է իրավահարաբերության առանցքային տարր։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Տարբեր սոցիալտնտեսական ֆորմացիաներում Իրավունքի սուբյեկտների շրջանակը եղել է տարբեր։ Ստրկատիրական հասարակարգում Իրավունքի սուբյեկտներ են համարվել միայն ազատները։ Նրանց իրավունքների ծավալը որոշվել է քաղաքացիությամբ, սեռով, սոցիալական դրությամբ։ Ավատատիրական հասարակարգում սահմանափակ իրավունակություն ունեին սոցիալական ցածր խավի ներկայացուցիչները։
Հողի, գործարանների, երկաթուղիների և այլ օբյեկտների նկատմամբ, պետական սեփականության, բյուջեի, պետական փոխառությունների և այլ իրավահարաբերություններում, ինչպես նաև միջազգային իրավունքում Իրավունքի սուբյեկտ է պետությունը։