From Wikipedia, the free encyclopedia
Իրակլի Չխեիձե (հունվարի 5, 1999) վրացի մարզիկ, ծանրորդ[1], Եվրոպայի 2023 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, 2018 և 2019 թվականների պատանիների աշխարհի կրկնակի չեմպիոն[2]։
Իրակլի Չխեիձե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 5, 1999 (25 տարեկան) |
Իրակլի Չխեիձեն ծնվել է 1999 թվականին։ 2018 և 2019 թվականներին եղել է աշխարհի պատանիների առաջնության չեմպիոն։ Նախ 2018-ին Տաշքենդում՝ մինչև 105 կգ, իսկ մեկ տարի անց Ֆիջիում՝ մինչև 102 կգ քաշային կարգում[3][4][5]։
2018 թվականին Աշխաբադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Իրակլին երկու վարժությունների հանրագումարով մինչև 102 կգ քաշային կարգում ցուցաբերել է 376 կգ արդյունք և զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը։
2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 102 կգ քաշային կարգում երկու վարժությունների հանրագումարում երկամարտի 387 կիլոգրամ արդյունքով վրացի մարզիկը նվաճել է արծաթե մեդալ[6]։
Արդյունք | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Պոկում | Հրում | Ընդհանուր քաշ |
Արծաթ | մինչև 102 կգ | 2023 | Երևան, Հայաստան | 173,0 | 214,0 | 387,0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.