Իրադարձությունների հորիզոն
From Wikipedia, the free encyclopedia
Իրադարձությունների հորիզոն, սահման տարածաժամանակում, որից այն կողմի իրադարձությունները չեն կարող ազդել դրսի դիտորդի վրա։ Այն բնորոշվում է որպես անդարձելիության կետ, այսինքն՝ այնպիսի կետ, որտեղ գրավիտացիոն ձգողությունն այնքան ուժեղ է, որ ոչինչ չի կարող խուսափել նրանից։ Իրադարձությունների հորիզոնը ավելի հաճախ զուգորդվում է սև խոռոչների հետ։ Իրադարձությունների հորիզոնից ներս ճառագայթված լույսը երբեք չի կարող հասնել դրսի դիտորդին։ Նմանապես, դիտորդի կողմից հորիզոնին մոտեցող ցանկացած օբյեկտ դանդաղում է և երբեք չի հատում հորիզոնը[1], իսկ նրա պատկերը ժամանակի հետ դառնում է ավելի ու ավելի կարմիր շեղված։ Սակայն շարժվող օբյեկտը ուժեղ ազդեցությունների չի ենթարկվում և փաստորեն անցնում է հորիզոնը սեփական ժամանակի վերջավոր միջակայքում։ Իրադարձությունների հորիզոնի յուրահատուկ տիպեր են սև խոռոչի շրջակայքի բացարձակ և թվացյալ հորիզոնները։ Սև խոռոչների ներկա հետազոտություններում կարևորություն ունեն ավելի առանձնահատուկ Կոշիի հորիզոնը և Քիլինգի հորիզոնը, Քերի լուծման ֆոտոնային ոլորտը և էրգոլորտը, տիեզերագիտությանը վերաբերող՝ մասնիկների հորիզոնը և տիեզերագիտական հորիզոնը, մեկուսացված և դինամիկ հորիզոնները։