Իտալիայի վարչապետների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Վարչապետ (Նախարարների խորհրդի նախագահ), (իտալ.՝ Presidente del Consiglio dei Ministri), Իտալիայի կառավարության ղեկավարը, որն իրականացնում է գործադիր իշխանություն և ձևավորում է երկրի օրենսդրական քաղաքականությունը։ Վարչապետը նաև քաղաքական ղեկավարություն է իրականացնում և պատասխանատու է երկրի ընդհանուր քաղաքական կուրսի համար։
Իտալիայի ներկայիս վարչապետ Ջորջա Մելոնին Պաշտոնը զբաղեցնում է՝ Ջորջա Մելոնի 2022 թվականի հոկտեմբերի 22-ից | |
---|---|
Պաշտոնական նստավայր | Հռոմ, Իտալիա |
Պաշտոնը հայտ է եկել | 1861 թվականի հունիսի 6 |
Առաջինը պաշտոնում | Կամիլլո Բենսո Կավուր |
Նախարարների խորհրդի նախագահին նշանակում է Իտալիայի նախագահը, որից հետո նախագահը առաջարկում է նախարարների թեկնածություններ[1]։ Կառավարությունը ձևավորվելուց ոչ ուշ, քան տաս օր հետո, կառավարությունը ներկայացվում է խորհրդարան՝ վստահություն ստանալու համար։ Նոր վարչապետը նշանակվում է հերթական խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելուց հետո կառավարության լուծարման դեպքում կամ նախորդ կառավարության նախագահի հրաժարական տալուց հետո[2]։
2021 թվականի փետրվարի 13-ից վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Մարիո Դրագին։
Ցուցակում ժամանակագրական կարգով ներկայացված են Իտալիայի վարչապետները այդ պաշտոնը հաստատելուց ի վեր։