Իտալական ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Իտալիայի ճարտարապետություն, ճարտարապետություն, որը բնորոշվում է բազմազան ոճերով և ուղղություններով։ Դա բացատրվում է նրանով, որ մինչև 1861 թվականը Իտալիան կազմված է եղել մի քանի քաղաք-պետություններից։ Հենց դա էլ երկրում ստեղծել է ճարտարապետական նախագծերի բազմազանություն։ Իտալիան հայտնի է իր նշանավոր ճարտարապետական նվաճումներով[1]։ Այն մի երկիր է, որը հանդիսանում է կլասիցիզմի հնագույն նվաճումների հայրենիքը։ Նվաճումները ազդել են նորդասական ճարտարապետության վրա։ Դրանք ներգործել են այն հատակագծերի վրա, որոնցով ազնվականները կառուցել են իրենց քաղաքից դուրս գտնվող տներն ամբողջ աշխարհում, մասնավորապես Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլն։
Բրունելլեսկի Ֆիլիպպոն ունի աշխարհում ամենաբարձր կղմինդրե գմբեթը[2][3]։ Իտալիայում կառուցումներն իրականացվել են եվրոպական ճարտարապետական ոճերով։ Դրանցով է կառուցված Կոլիզեումը, Միլանի տաճարը, Մոլ Անտոնելլիանան Թուրինում և Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարը Ֆլորենցիայում։ Իտալիան իր բոլոր կողմերում բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ ունի։ Սրանք թանգարաններ, պալատներ, շենքեր, արձաններ, եկեղեցիներ, արվեստի պատկերասրահներ, վիլլաներ, շատրվաններ, պատմական շենքեր և հնագիտական վայրեր են[4]; Այժմ էլ է Իտալիան գտնվում ճարտարապետական ավանգարդում։