բելառուս հասարակական և քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Իվոնկա Սուրվիլա (բելառուս․՝ Івонка Сурвіла, ի ծնե՝ Իվոննա Վլադիմիրովնա Շիմանեց, բելառուս․՝ Івонна Уладзіміраўна Шыманец, ապրիլի 11, 1936, Ստոլբցի, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), բելառուս հասարակական և քաղաքական գործիչ, տարագիր, լեզվաբան, նկարչուհի։ Ապրում է Կանադայում։ 1997 թվականից զբաղեցրել է Բելառուսի Ժողովրդական Հանրապետության Ռադայի նախագահի պաշտոնում տարագրության մեջ։
Իվոնկա Սուրվիլա բելառուս․՝ Івонка Сурвіла | |
Կրթություն՝ | Փարիզի արվեստների ֆակուլտետ և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, նկարչուհի, բանասեր, գրականագետ և գրականագետ |
Ծննդյան օր | ապրիլի 11, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Ստոլբցի, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Կանադա |
Ի ծնե անուն | բելառուս․՝ Івонка Шыманец |
Հայր | Uladzimir Shymaniets? |
Ամուսին | Յանկա Սուրվիլա |
Զավակներ | Պոլինա Սուրվիլա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հայրը՝ Վլադիմիր Շիմանեցը, եղել է արտաքսված ֆինանսների նախարար ԲԺՀ-ի կառավարությունում Վասիլի Զախարկոյի ղեկավարությամբ։ Հինգ տարի ձերբակալված է եղել Գուլագում, այնտեղից կարողացել է փախչել ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակման ժամանակ[1]։
1944 թվականին ընտանիքը Բելառուսից փախել է Արևելյան Պրուսիա, ապա՝ Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա։ Ճանապարհին Իվոնկայի կրտսեր քույրը մահացել է։ 1948 թվականին ընտանիքը հաստատվել է Փարիզում։ Կրթություն ստացել է Սորբոնում (լեզվաբանություն)։ Վերջնականապես հաստատվել է Կանադայում 1969 թվականին, աշխատել է թարգմանչուհի։ 1974 թվականին ընտրվել է Կանադայում Գիտության և արվեստի բելառուսական ինստիտուտի նախագահ։ 1984 թվականին ընտրվել է Ռադայի կանադական էթնոմշակույթի կառավարման կազմում։ Բելառուսում հիմնել է Չեռնոբիլի զոհերի օգնության կանադական ֆոնդը[2]։
1997 թվականից զբաղեցրել է ԲԺՀ Ռադայի նախագահի պաշտոնը տարագրության մեջ։ Բելառուսի Ժողովրդական Հանրապետության հռչակման 91-րդ տարեդարձի նախօրեին Իվոնկա Սուրվիլան կոչ է արել բելառուսներին ձգտել դեմոկրատական արժեքների[3]։
1959 թվականին ամուսնացել է բելառուս Յանկա Սուրվիլայի հետ, տեղափոխվել Մադրիդ, որտեղ Յանկա եղել է Իսպանական ազգային ռադիոյի բելառուսական հաղորդումների տնօրենը, միասին վարել են բելառուսերեն հաղորդումներ, որին աջակցում էր Իսպանիայի կառավարությունը[1]։ Ունի երկու դուստր՝ Աննա Պրեդսլավան և Պավլինան[2]։ Յանկան մահացել է 1997 թվականին Օտտավայում։
Սուրվիլան որպես նկարիչ մասնակցել է ավելի քան 30 ցուցահանդեսների[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.