Իվան III
From Wikipedia, the free encyclopedia
Իվան III Վասիլևիչ (ռուս.՝ Иван III Васильевич, հունվարի 22, 1440[1][2], Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[3] - հոկտեմբերի 27, 1505[1][2], Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[4]), Ռուսիայի ականավոր պետական գործիչ, Մոսկվայի մեծ իշխան (1462-1505 թվականներ)։
Իվան III | |
---|---|
Ծնվել է՝ | հունվարի 22, 1440[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[3] |
Մահացել է՝ | հոկտեմբերի 27, 1505[1][2] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[4] |
Արխանգելսկի վանական համալիր | |
Տոհմ | Ռյուրիկովիչներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Վասիլի II |
Մայր | Մարիա Յարոսլավնա |
Երեխաներ | Իվան Իվանովիչ Երիտասարդ, Վասիլի III, Յուրի Իվանովիչ, Անդրեյ Իվանովիչ, Ելենա Իվանովնա, Դմիտրի Իվանովիչ Ժիլկա, Simeon, Duke of Kaluga?, Inokinya Aleksandra?, Yevdokiya Ivanovna? և Theodosia Ioannovna? |
Հավատք | Orthodox Christian? |
Ամրապնդեց իշխանութան հեղինակությունը և հիմքը դրեց կենտրոնացված պետականության, Մոսկվայի իշխանությունը գերիշխան առաջատար պետությունների շարքում հաստատելով և փաստորեն սկիզբ տալով համառուսական ամբողջական միապետությանը։ Իվան Վասիլևիչի օրոք սկսվեց Լեհաստանի և Լիտվայի իշխանության տակ գտնվող Ուկրաինայի զավթումը Ռուսիայի կողմից։
Մոսկվայի մեծ իշխան Վասիլի II-ի և սերպուխովյան իշխանուհի Մարիա Յարոսլավնայի որդին էր։ Ժառանգելով Մոսկվայի իշխանական գահը 1462 թվականին, Իվան III-ը ընդլայնեց իշխանության սահմանները, միացնելով Յարոսլավլի (1463) և Ռոստովի (1474) իշխանությունները, ինչպես նաև Նովգորոդի հանրապետությունը (1478), Տվերի իշխանությունը (1485) և հողատարածքներ Վյատկայից ու Ռյազանից։ 1480 թվականին վերջնականապես թոթափեց թաթար-մոնղոլական Ոսկե Հորդայի լուծը։ Իվան III-ի իշխանության օրոք ձևավորվեց «Համայն Ռուսիայի մեծ իշխան» անվանումը, որը հիմքն էր՝ ռուսական ցար տիտղոսի։
Գահի ժառանգության շուրջ սկսված պայքարի արդյունքում (1502) Իվան III-ը վերջապես գահի ժառանգորդ նշանակեց իր երկրորդ կնոջից՝ Բյուզանդիայի կայսերական գահաժառանգ Սոֆիա Պալեոլոգոս իշխանուհուց ունեցած ավագ որդի՝ Վասիլիին։
Իվան III-ը երկու անգամ հարձակվեց լեհ-լիտվական պետության վրա, բայց իրեն հաջողվեց միայն մասամբ գրավել Ուկրաինայի տարածքը։
Իվան III-ը վախճանվեց 1505 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում։ Նա ռուսական միասնական պետություն ստեղծելու գործում մեծ դեր խաղաց։ Նրա օրոք տապալվեց մոնղոլական լուծը։