From Wikipedia, the free encyclopedia
Իվան Նիկոլայի Կրամսկոյ (ռուս.՝ Иван Николаевич Крамской, մայիսի 27 (հունիսի 8), 1837, Օստրոգոժսկ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 24 (ապրիլի 5), 1887, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս նկարիչ։ 1860-1880-ական թվականների ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման գաղափարական առաջնորդ։
Իվան Կրամսկոյ ռուս.՝ Иван Крамской | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27 (հունիսի 8), 1837 |
Ծննդավայր | Օստրոգոժսկ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 24 (ապրիլի 5), 1887 (49 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստի քննադատ և գծանկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր և ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն և Կերպարվեստ[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Անծանոթուհին և Ինքնանկար |
Ուսուցիչ | Ալեքսեյ Մարկով և Mikhail Borisovich Tulinov? |
Ներշնչվել է | Կառլ Բրյուլով |
Զավակներ | Sofya Junker-Kramskaya? |
ստորագրություն | |
Ivan Nikolaevich Kramskoy Վիքիպահեստում |
1857-1863 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1863 թվականին մասնակցել է «տասնչորսի խռովությանը»։ Ստեղծել է ռուս գրողների, գիտնականների, նկարիչների և հասարակական գործիչների դիմանկարների շարք, դրանցում շեշտել բնորդի հոգեբանության խորությունը, քաղաքացիական ակտիվությունը, բարոյական անաղարտությունը («Լև Տոլստոյ», 1873 թ., «Մ. Ե. Սալտիկով-Շչեդրին», 1879 թ.)։ Դիմանկարի և թեմատիկ նկարի սահմանագծում են «Անծանոթուհին» (1883 թ.), «Անսփոփ վիշտ» (1884 թ.) գործերը (բոլորն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ Իվան Կրամսկոյի դեմոկրատական հայացքները ցայտունորեն են դրսևորվել գյուղացիների դիմանկարներում («Անտառապահ», 1874 թ., Տրետյակովյան պատկերասրահ, «Մինա Մոիսեև», 1882 թ., Ռուսական թանգարան, Լենինգրադ)։ Իվան Կրամսկոյի առանցքային ստեղծագործությունը «Քրիստոսը անապատում» (1872 թ., Տրետյակովյան պատկերասրահ) նկարն է, ուր արծարծված են հասարակական հրատապ խնդիրներ, աշխարհի մասին ժամանակակիցների մտորումներ, հերոսական ինքնազոհաբերման գաղափարը։ Նկարչի ստեղծագործությունը, քննադատական հոդվածները մեծապես ազդել են 19-րդ դարի վերջի Ռուսաստանի դեմոկրատական արվեստի և գեղարվեստական մտածողության վրա։ Իվան Կրամսկոյի «Քրիստոսի գլուխը» (1880-ական թվականներ) և «Ծովակալ Ս. Ա. Գրեյգի դիմանկարը» (1883 թ.) գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.