From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելյան սիլիկոնային հովիտ (եբրայերեն՝ סיליקון ואדי), բարձր տեխնոլոգիական արտադրությունների համակենտրոնացման շրջան Իսրայելի ափամերձ հարթավայրում, ինչպես ԱՄՆ Սիլիկոնային հովտում։ Երբեմն օգտագործվում է նաև «Silicon Wadi»՝ սիլիկոնային վադի անվանումը։
Իսրայելյան Սիլիկոնային հովիտ |
---|
Իսրայելյան սիլիկոնային հովտի տարածքն ընդգրկում է երկրի զգալի մասը, չնայած այն հանգամանքին, որ ձեռնարկությունների հատկապես բարձր համակենտրոնացում նկատվում է «Մեծ Թել Ավիվի» մերձակայքում, Հերցլիայից մինչև Ռիշոն Լե-Ցիոն, այդ թվում այնպիսի քաղաքների տեխնոպարկերում, ինչպիսիք են՝ Հայֆան, Ռաանանան, Պետահ Տիկվան, Կեսարիան, Ռեհովոտի ակադեմիական քաղաքում և նրա մերձակայքում։ Համեմատաբար վերջերս այդպիսի տեխնոպարկեր ստեղծվեցին Երուսաղեմի շրջակայքում, Իոկնեամ Իլիտում և այլ վայրերում։
Իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերությունները սկսեցին կազմավորվել 1960-ական թվականներին։ 1961 թվականին հիմնադրվեց ECI Telecom, 1962 թվականին՝ Tadiran և Elron ընկերությունները։ Միջազգային շուկայում հաջողված ընկերությունների թիվը դանդաղ էր աճում, և միայն 1990-ականների սկզբին սկսեցին ի հայտ գալ տարեկան մեկ կամ երկու նոր հաջողված ընկերություններ։ Motorola–ն առաջին ամերիկյան ընկերությունն էր, որ 1964 թվականին Իսրայելում բացեց իր գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ստորաբաժանումը։ Սկզբում կենտրոնը մշակեց անլար արտադրանքի թողարկման տեխնոլոգիան, այդ թվում հեռահար ոռոգման համակարգերը, այնուհետև մշակեց միկրոպրոցեսորների արտադրությունը, ինչպիսին է Motorola 68030-ը։
1967 թվականին զենքի մատակարարման նկատմամբ ֆրանսիական արգելքից հետո, Իսրայելը ստիպված էր զարգացնել սեփական ռազմական արդյունաբերությունը` կենտրոնանալով հարևանների նկատմամբ տեխնոլոգիական գերազանցության վրա։ Առանձին ռազմական ընկերություններ սկսեցին մշակել նոր տեխնոլոգիաներ ռազմական տեխնիկան քաղաքացիական նշանակությամբ օգտագործելու համար։ 1970-ական թվականներին ի հայտ եկան բազմաթիվ առևտրային նորարարություններ, որոնց մի մասը հիմնված էր ռազմական մշակումների վրա, օրինակ Scitex թվային տպագրության համակարգը[1]։
Ավելի քան 50 տարի տեղական պահանջարկը փորձության ենթարկեց իսրայելական արդյունաբերական էքսպանսիան, քանի որ երկրի բնակչությունը արագ աճում էր, իսկ կենսամակարդակը բարձրանում։ Վերջերս իսրայելական առաջավոր տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման, էլեկտրոնիկայի և այլ ժամանակակից սարքավորումների նկատմամբ համաշխարհային պահանջարկի աճը նպաստեց արդյունաբերության զարգացմանը։ Նոր տեխնոլոգիաների բնագավառում Իսրայելի բարձր դիրքն ապահովվում է բարձրագույն կրթությանը, նոր տեխնոլոգիաների մշակմանը և գիտահետազոտական ուսումնասիրություններին անհրաժեշտ ուշադրություն դարձնելով։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընդլայնմանը նպաստում է մշակութային գործոնը և ներգաղթի հանդեպ ազատ ու համարձակ մոտեցումը[2]։ Կառավարությունը նույնպես օժանդակում է արդյունաբերության զարգացմանը, այդ նպատակով բյուջեից տրամադրելով ցածր տոկոսադրույքներով վարկեր։ Արդյունաբերության առջև ծառացած հիմնական խնդիրներից են ներքին հումքային բազայի և էներգետիկ ռեսուրսների սակավությունը և ներքին շուկայի սահմանափակությունը։ Ըստ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր և ձեռնարկատիրական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Չարլզ Ա. Հոլլոուեյի` առավելություններից մեկը այն է, որ իսրայելական բուհերի շրջանավարտների մեծ մասը դառնում են IT-ոլորտի ձեռնարկատերեր կամ միանում են ստարտափերին, երկու անգամ ավելի, քան ամերիկյան բուհերի շրջանավարտները, որոնք նույնպես նախընտրում են ավանդական կորպորատիվ կառավարման պաշտոնները։ Օրինակ ICQ-ն համարվում է աշխարհում ամենահայտնի ծրագրային արտադրանքներից մեկը, որը մշակվել է չորս երիտասարդ ձեռնարկատերերի կողմից։ IBM-ն ունի իր IBM Content Discovery Engineering թիմը Երուսաղեմում, որը համարվում է IBM գիտահետազոտական լաբորատորիաների խմբի մի մասը Իսրայելում[2]։
2010 թվականի դրությամբ Իսրայելում գործող բազմազգ հետազոտական և զարգացման կենտրոններում աշխատել է ավելի քան 35000 աշխատակից։ Վերջին տարիներին Արևելյան Ասիայի բազմազգ ընկերություններն ու ներդրողները, հատկապես Չինաստանից, ակտիվորեն ներդրումներ են կատարել և գրասենյակներ բացել Իսրայելում, այդ թվում չինական տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսիք են՝ Alibaba, Baidu, Tencent և Kuang-Chi[3]: Շուրջ 60 օտարերկրյա գիտահետազոտական կենտրոններ զբաղվում են բազմաբնույթ գործունեությամբ, ներառյալ կենսատեխնոլոգիան, քիմիական նյութեր, արդյունաբերական մեքենաներ, կապի սարքավորումներ, գիտական գործիքներ, բժշկական սարքավորումներ, ֆլեշ հիշողության պահեստամասեր, համակարգչային տեխնիկայի բաղադրիչներ, ծրագրեր, կիսահաղորդիչներ և ինտերնետ։
Ընկերություն | Իսրայելում հիմնադրման տարի | Իսրայելում աշխատակիցների թիվը | Մեծ ձեռքբերումներ Իսրայելում |
---|---|---|---|
IBM | 1949 | 2,000 | Ubique[4], I-Logix[5], XIV[6], Guardium[7], Diligent Technologies[8], Storwize[9], Worklight[10], Trusteer[11], EZSource[12] Cloudigo[13] |
Motorola | 1964 | 1,500 | Terayon, Bitband[14] |
Intel | 1974 | 9,200 | DSPC[15] Envara[16], Comsys[17], InVision Biometrics[18], Telmap[19] Mobileye |
Microsoft | 1989 | 750 | Maximal[20], Peach Networks[21], Whale Communications[22], Gteko[23], YaData[24], 3DV Systems[25] Secure Islands[26] |
Applied Materials | 1991 | 1,200 | Orbot Instruments, Opal Technologies[27], Oramir Semiconductor[28] |
Qualcomm | 1993[29] | 450 | EPOS (ultrasound positioning), DesignArt Networks (femtocell), iSkoot, Wilocity (WiGig), CSR/Zoran Israel imaging unit; also invested in multiple Israeli startups via Qualcomm Ventures |
Cisco Systems | 1997 | 1,500 | CLASS Data Systems, HyNEX, Seagull Semiconductor, PentaCom, P-Cube, Riverhead Networks]][30], Intucell[31], Sheer Networks[32], NDS Group[33] |
Hewlett-Packard | 1998 | 6,000 | Indigo Digital Press, Scitex Vision, Nur Macroprints, Mercury Interactive, Shunra[34] |
SAP AG | 1998 | 800 | OFEK-Tech, TopTier Software, TopManage, A2i[35], Gigya[36] |
Alcatel Lucent | 1998 | 250 | LANNET, Chromatis Networks, Mobilitec[37] |
GE Healthcare | 1998 | 400 | Nuclear and MR businesses of Elscint[38], Diasonics Vingmed[39] |
BMC Software | 1999 | 450 | New Dimension Software[40], Identify Software[41] |
CA Technologies | 1999 | 300 | Security-7, Abirnet, XOSoft, Oblicore, Nolio |
Philips Electronics | 1999 | 700 | Elscint, Veon, CDP Medical[42] |
Broadcom | 2000 | 500 | VisionTech, M-Stream, Siliquent Technologies, Dune Networks, Percello, Provigent, SC Square[43] |
Marvell Technology Group | 2000 | 1,600 | Galileo Technology[44] |
Siemens | 2000 | 900 | eship-4u, Tecnomatix Technologies, Solel Solar Systems |
EMC Corporation | 2004 | 1,000 | Kashya, nLayers, proActivity, Illuminator, ZettaPoint, Cyota[45], XtremIO[46] |
eBay | 2005 | 400 | Shopping.com, Fraud Sciences, The Gift Project[47], SalesPredict[48], Corrigon Ltd.[49] |
SanDisk | 2006 | 650 | M-Systems[50] |
2006 | 600 | LabPixies, Quiksee, modu (patents only)[51], Waze[52] SlickLogin[53] | |
Red Hat | 2008 | 200 | Qumranet[54] |
VMware | 2008 | 200 | B-Hive networks[55], nlayers[56], Digital Fuel[57], Wanova[58] |
Micron Technology | 2010 | 1,300 | Acquired[Numonyx, a joint venture by Intel Corporation and STMicroelectronics[59] |
Klarna | 2011 | 40 | Analyzd[60] |
Apple Inc. | 2012 | 450 | Anobit[61], PrimeSense[62] LinX Computational Imaging Ltd[63] |
Covidien | 2012 | 1,200 | Oridion Systems[64], superDimension, PolyTouch[65] |
2013 | 110[66] | Onavo[67], Pebbles Interfaces[68] | |
Amazon | 2014[69] | 150 | Annapurna Labs[70][71] |
Kuang-Chi | 2016[72] | 120 | Agent Vi[73], Beyond Verbal[74], eyeSight Technologies[75] |
Alibaba | 2017[76] | 100[77] | Infinity, Twiggle[76] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.