Իսրայելի քաղաքների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Իրայելն ունի 75 քաղաք, որոնք միավորված են 7 վարչական շրջաններում։ Իրայելի քաղաքային բնակչության խտությունն աշխարհում ամենամեծերից է, քաղաքում է բնակվում երկրի բնակչության մոտ 90%-ը։ Քաղաքի կարգավիճակը չի վկայում բնակության թվաքանակի մասին, թեև սովորաբար այդ կարգավիճակը տրվում է 20 000 և ավել բնակիչ ունեցող բնակավայրերին։
Իսրայելում կարելի է առանձնացնել երկու հստակ արտահայտված քաղաքային ագլոմերացիաներ․
- Գուշ Դան, որտեղ բնակվում է երկրի բնակչության մոտ մեկ երրորդը
- Հայֆա և Կրայոտ, որտեղ կենտրոնացած է երկրի բնակչության մոտ 7%-ը։
Ստորև ներկայացված են Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի՝ 2010 թվականի հունիսի տվյալները։