Իսրայելի ազգային պարկերի ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելի ազգային պարկերի ցանկ, ցուցակում թվարկված են Իսրայելի ազգային պարկերը[1]։ Իսրայելի բոլոր ազգային պարկերը ենթարկվում են պետական կազմակերպության՝ «Իսրայելի բանկան և ազգային պարկերի կառավարում», որը կառավարում և վերահսկում է ազգային պարկերը[2]։ Իսրայելում ազգային պարկերի սահմանումը հաստատվել է օրենքով «Ազգային պարկերի մասին» 1998 թվականից և այսպես էր կոչվում[3]՝.
Տարածքներ որոնք օգտագործվում են կամ նախատեսված են բնակչության բացօդյա հանգստի նպատակով օգտագործելու կամ հավերժական հարստություն, որոնք ունեն պատմական, հնագիտական, ճարտարապետական, բնական և գեղատեսիլ նշանակություն։
Որոշ ազգային պարկերի տարածքում Իսրայելի բնության և զբոսայգիների կառավարումն իրականացրել է ենթակառուցվածքների զարգացում, որոշ պարկերում պահպանվել է բնական միջավայրը, բացառությամբ երթուղիների ակոսներն ու ցանկապատերը։ Իսրայելում բազմաթիվ ազգային զբոսայգիներ ունեն հատուկ ուղիներ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Որոշ ազգային պարկեր կառուցվել են հնագիտական հուշարձանների մոտ, օրինակ՝ Մեդիգգո, Բեյթ-Շեան, Աշկելոն, Կուրսի։ Մյուսները, ինչպիսիք են՝ Ալեքսանդր գետը, Խորշատ-Տալը, Կարմել պարկը նախատեսված են հանգստայն օրերին բնակչության ճամփորդության կամ էլ տոնական օրերին ջրի ափին և ծառերի տակ հանգստի, կենդանիներին՝ իրենց բնական միջավայրում դիտելու համար։