From Wikipedia, the free encyclopedia
Իստմեյն (ֆր.՝ Rivière Eastmain; անգլ.՝ Eastmain River), գետ Քվեբեկի հյուսիս֊արևմուտքում։ Երկարությունը 756 կմ, ակունքները գտնվում են մարզի կենտրոնում, իսկ գետը թափվում է Ջեյմսի ծոցը։ Իստմեյնը (անգլ.՝ East Main` արևելյան Մեյն) Ջեյմսի ծոցի արևելյան մասի հին անվանումն է։ Ավազանի մակերեսը 46400 կմ² է։ Գետի գետաբերանին գտնվում է հնդկական կրի ժողովրդի[1] Իստմեյն գյուղը։
Իստմեյն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 756 |
Ավազանի մակերես | 46 400 կմ² |
Ավազան | Ջեյմսի ծոց/Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս |
Ջրահոսք | |
Գետաբերան | Ջեյմսի ծոց |
Գետաբերանի տեղակայում | Ջեյմս |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Rivière Opinaca?, Rivière à l'Eau Froide?, Eau Claire River (Eastmain)?, La Pêche River?, Rivière Saffray?, Rivière Tichégami? և Rivière Misask? |
Ջրի մարմիններ | Eastmain Reservoir? |
Երկիր | Կանադա |
Երկրամաս | Քվեբեկ |
Ջրահավաք | James Bay Basin? |
Գետը Վիքիպահեստում |
Գետն իր անվանումը ստացել է Հուդզոնի ծոցի ընկերության բաժանմունքից Արևելյան Մեյնում, որտեղ ներառված են Հուդզոնի ծոցի արևելյան և հարավային ափերը։ Ընկերության ամենահին առևտրական կետը այստեղ հիմնադրվել է 1685 թվականին։
Սկսած 1980-ական թվականներից ջրի մեծ մասը հեռացվում է գետից և ջրանցքներով թափվում Ջեյմսի ծոցի պրոեկտի, Ռոբերտ Բուրասի ջրամբարներից մեկը, որը պատկանում է Hydro-Québec ընկերությանը։ Այժմյան հոսքը նշանակալիորեն զիջում է բնականին, որի շնորհիվ գետը սկսել է ձմռանը սառցակալել։
Գետի վերին մասերում շարունակվում է հիդրոտեխնիկական կառուցումներ Ջեյմսի և Հյուսիսային Քվեբեկի մասին պայմանագրի շրջանակներում (1975 թվական)։ Հիմնականում Իստմեյն ջրամբարի հայելու մակերեսը կազմում է 600 կմ², իսկ Հէկ Իստմեյն-1 կստանա մինչև 900 մեգավատտ էներգիա։
Նեկտոնի անխափան գործունեության ապահովման համար գետում ՀԷԿ Իստմեյն-1 կոնստրուկցիայում նախատեսվել են հատուկ ջրանցքեր, որոնցով ձուկը պետք է անցներ պատվարի անցում, սակայն փորձարկումների ժամանակ հայտնաբերվել է, որ ջրի հոսքի չափազանց մեծ արագությունները չեն թողնում ձկանը վեր բարձրանալ հոսքի ուղղությամբ[2]։.
Իստմեյն գետի ավազանից ջրի փոխադրման պրոեկտի իրագործումը հասցրել է գետի ծանծաղեցման գետի ներքևի հոսանքում, որը առաջացրել է տեղաբնակների, այդ թվում՝ կրի հնդկացիների բողոքը[3]։.
Իստմեյն գետի ավազանում գտնվում է ոսկու համանուն հանքավայրը (անգլ.՝ Eastmain), հանքաքարի պոտենցիալ պահուստներ, որի մեջ գնահատվում է 1015000 տոննա (ոսկու քանակ — 15 գ/տ)[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.