Իսպանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Իսպանիայի օբյեկտները թվով 45-ն են (2016 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 4,3 %-ը։ 40 օբյեկտ ընդգրկված են մշակութային չափանիշներով, 17-ը՝ որպես մարդկային ստեղծագործական գլուխգործոց, 3-ը՝ բնական չափանիշներով, և 2-ը՝ խառը (բնական և մշակութային)։ Բացի դրանից 2016 թվականի դրությամբ ևս 32 օբյեկտ ներկայացված են թեկնածու ցանկում[1]։ Իսպանիան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1982 թվականի մայիսի 4-ին[2]։ Իսպանիայի առաջին 5 օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1984 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 8-րդ նիստում։