Իսպանիայի արտաքին քաղաքականություն
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի Թագավորության արտաքին քաղաքականություն (իսպ.՝ Relaciones internacionales de España), Իսպանիայի երկկողմ հարաբերություններն արտաքին աշխարհի երկրների և քաղաքական ուժերի հետ։ Իսպանիան գտնվում է Հարավային Եվրոպայում և սահմանակցում է Ֆրանսիային, Պորտուգալիային և Անդորրային։ 1975 թվականին՝ դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո Իսպանիայում հաստատվում է ժողովրդավարություն, որը հնարավորություն է ընձեռում վերականգնել հարաբերություններն ու կապերը արտաքին աշխարհի հետ։ Դրան նպաստում է նաև Ֆրանսիայի հետ սահմանային մեկուսացման վերացումն ու դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։ Մերօրյա ժամանակներում Իսպանիայի արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի վերջնական եվրոինտեգրմանը, արտաքին անվտանգությանն ու տարածաշրջանային ազդեցությանը։ Իսպանիայի Թագավորությունն անդամակցում է տասնյակ միջազգային կազմակերպությունների, որոնց թվում են Հյուսիսատլանտյան դաշինքը, Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրոպական Միությունը, Եվրագոտոին, Շենգենյան համաձայնագիրը և այլն։