ալբանացի քաղաքական գործիչ, Ալբանիայի նախագահ (1914), Ալբանիայի ժամանակավոր կառավարության վարչապետ (1912-1914) From Wikipedia, the free encyclopedia
Իսմայիլ Քեմալի Բեյ Վլյորա կամ Իսմայիլ Քեմալի (թուրքերեն՝ İsmail Kemal Bey, ալբ․՝ Ismail Qemali, հունվարի 16, 1844, Վլորա, Vlorë municipality - հունվարի 24, 1919[1], Պերուջա, Իտալիա), ալբանական ազգային շարժման առաջնորդ, Ալբանիայի առաջին ղեկավար և հիմնադիր։ Ազգային ժողովի նախագահ (28-29 նոյեմբերի 1912), ժամանակավոր կառավարության նախագահ (29 նոյեմբերի 1912-1922 հունվարի 1914), արտաքին գործերի նախարար։ Ազգային հերոս։
Իսմայիլ Քեմալի | |
Կրթություն՝ | Զոսիմայա դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | հունվարի 16, 1844 |
Ծննդավայր | Վլորա, Vlorë municipality |
Վախճանի օր | հունվարի 24, 1919[1] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Պերուջա, Իտալիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ալբանիա |
Զավակներ | Et'hem Bey Vlora? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Իսմայիլ Քեմալին ծնվել է Ավլոնում (Ժամանակակից Վլյորա)՝ հարուստ ֆեոդալական ընտանիքում։ Հարազատ քաղաքում նա ստացել է միայն նախնական կրթություն, իսկ դրանից հետո ավարտել է Յամինա քաղաքի վարժարանը։ 1859 թ. մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ սկսել է Օսմանյան պետական ծառայողի կարիերան, մասնակցել է Միդհաթ փաշայի լիբերալ բարեփոխումների անցկացմանը, զբաղեցրել Բալկաններում մի քանի քաղաքների նահանգապետի պաշտոնները։ Այս տարիների ընթացքում նա զգալի ջանքեր է գործադրել ալբանական այբուբենի ստանդարտացման և ալբանական մշակութային ասոցիացիայի հիմնադրման համար։
1877 թվականին Իսմայիլը, թվում էր, սկսեց առաջ շարժվել դեպի Օսմանյան քաղաքական կյանքի առաջատար դիրքեր, սակայն, երբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը հեռացրեց Միդհաթին վարչապետի պաշտոնից, Քեմալը աքսորվեց արևմտյան Անատոլիա, մինչ սուլթանը վերադարձրեց նրան և նշանակեց Բեյրութի նահանգապետ։ Սակայն Իսմայիլ Քեմալիի լիբերալ համոզմունքները կրկին վեճի թեմա են դառնում սուլթանի հետ, և 1900 թվականի մայիսին նա, գտնվելով Բրիտանական դեսպանի զբոսանավում, քաղաքական ապաստան է խնդրում։ Քեմալին դուրս են բերում Թուրքիայից, և հաջորդ ութ տարիները նա ապրում է արտագաղթի մեջ՝ միաժամանակ աշխատելով Օսմանյան կայսրության սահմանադրական բարեփոխումների և Ալբանիայում ազգային շարժման զարգացման վրա։
1908 թվականին երիտթուրքերի ապստամբությունից հետո նա պատգամավոր է դառնում վերականգնված Օսմանյան խորհրդարանում։ 1909 թվականին Քեմալին դառնում է Օսմանյան Ազգային ժողովի նախագահ, սակայն շուտով ստիպված է լինում ընդմիշտ լքել Ստամբուլը։ Դրանից հետո նա իր գործունեությունը կենտրոնացնումէ բացառապես Ալբանիայի անկախության հարցի վրա։
Քեմալին գլխավոր դերում էր 1912 թվականի նոյեմբերի 28-ին Ալբանիայի Անկախության հռչակագրի ընդունման և անկախ Ալբանիայի կառավարության ձևավորման գործում։ Այսպիսով, ավարտվել է ավելի քան 500-ամյա տիրապետությունը Օսմանյան կայսրության Ալբանիայում. Լուիդ Գուրակուչիի հետ նա Վլորայում գտնվող տան պատշգամբում կախում է Ալբանիայի դրոշը, որտեղ և ստորագրվում է հռչակագիրը։ Իսմայիլ Քեմալը Ալբանիայի կառավարությունը գլխավորում է 1912 թվականից մինչև 1914 թվականը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Քեմալը ապրում էր Փարիզում, որտեղ երբեմն գրում էր հոդվածներ Daily Mail–ում, նաև համագործակցում է շատ այլ հրատարակչությունների հետ, որպեսզի հրապարակի իր հուշերը։ 1918 թվականին Քեմալը Իտալիա էր մեկնում Ալբանիայում իր շարժմանն աջակցելու համար, սակայն Իտալիայի կառավարությունն արգելում է նրան լքել երկիրը, և նա դառնում է Պերուջայի հյուրանոցի հյուրը։ Այնտեղ նա մահացել է սրտի կաթվածից 1919 թվականի հունվարի 24-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.