![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5f/GreekMuslimMinority1991.png/640px-GreekMuslimMinority1991.png&w=640&q=50)
Իսլամը Հունաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամը Հունաստանում միակ կրոնն է, որի իրավունքները որպես փոքրամասնություն պաշտոնապես ճանաչված են ավանդական բնակավայրի տարածաշրջանում՝ Արևմտյան Ֆրակիայում՝ երկրի հյուսիսային մասում։ Ինչպես նաև դա Հունաստանի հանրապետության երկու ճանաչված մշակութա֊լեզվային փոքրամասնություններից մեկն է, իսկ մյուսը՝ հայերն են (տես՝ Հայերը Հունաստանում)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5f/GreekMuslimMinority1991.png/320px-GreekMuslimMinority1991.png)
1991 թվականի մարդահամարը ցույց է տվել, որ Արևմտյան Ֆրակիայում ապրում էր 97604 մուսուլման, որը կազմում է ամբողջ բնակչության 0,95 %֊ը, իսկ տարածաշրջանի 29 %֊ը։ Բնակչությունը ժամանակակից պահին գնահատվում է 140 000 մարդ և համապատասխանաբար 32 %։ Ընդհանուր առմամբ հունական կառավարությունը պատմականորեն բարեհաճ կերպով մոտենում է մուսուլմանների իրավունքներին երկրի այդ տարածաշրջանում, սակայն ունի մի շարք չլուծված հարցեր մշակույթի և կրթության ոլորտում[1]։