From Wikipedia, the free encyclopedia
Իսլամական հեղափոխության և Սուրբ պաշտպանության թանգարան, (պարս.՝ موزه انقلاب اسلامی و دفاع مقدس, Muze-ye enghelab-e eslami ve defa'-e moghadas), Իրանի ամենամեծ թանգարաններից մեկը։ Գտնվում է Թեհրան քաղաքում և զբաղեցնում է 21 հեկտար տարածք։ Թանգարանը նվիրված է Իրանա-իրաքյան պատերազմին[1] (1980–1988) և հայտնի է որպես «Պարտադրված պատերազմ»[2] կամ «Սրբազան պատերազմ» անուններով[3][4]։ Թանգարանն ունի մի քանի բաժիններ. սենյակ նվիրված անհայտ զինվորների հիշատակին, դրոշի աշտարակը, բացօթյա հրապարակը, լիճը, կոնֆերանս դահլիճը[5], ավտոկայանատեղին, գրադարանը, մզկիթը և Պանորամա թանգարանը[6]։ Թանգարանի գլխավոր շենքը բաղկացած է 8 մասնաճյուղից[7], որտեղ ցուցադրված են պատերազմին վերաբերող նկարներ[8], տեղեկություններ, որոնք յուրովի ներկայացված են նորագույն տեխնոլոգիաների միջոցով[9]։
Իսլամական հեղափոխության և Սուրբ պաշտպանության թանգարան | |
---|---|
Տեսակ | ռազմական թանգարան |
Երկիր | Իրան |
Հիմնադրվել է | 2010 |
Կայք | iranhdm.ir(պարս.) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.