From Wikipedia, the free encyclopedia
Իսիար Բոլյաին (իսպ.՝ Icíar Bollaín, հունիսի 12, 1967[1], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ։
Իսիար Բոլյաին իսպ.՝ Icíar Bollaín | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[2] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասանուհի |
Ընտրանի | Flores de otro mundo?, Քեզ եմ տալիս իմ աչքերը, Նրանք կվաճառեն նույնիսկ անձրևը, Kathmandu Lullaby? և Maixabel? |
Պարգևներ և մրցանակներ | |
Իսիար Բոլյաինը ծնվել է Մադրիդում 1967 թվականին։ 14 տարեկանում նրան դեր տրվեց Վիկտոր Էրիսեի «Հարավ» ֆիլմում։ Այդ ժամանակից ի վեր նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ 23 տարեկան հասակում հիմնադրել է La Iguana կինոընկերությունը, որի միջոցով նկարահանվել են երկու կարճամետրաժ ֆիլմեր, Baja Corazón (1992) և Los Amigos del muerto (1994): Ֆեռնանդո Կոլոմոյի հետ միասին նկարահանել է առաջին լիամետրաժ ֆիլմը, Բարև դու մենակ ես։ Նրա երկրորդ լիամետրաժ ֆիլմը դարձավ Ծաղիկներն այլ աշխարհից , որի սցենարը նա գրել է Խուլիո Լյամասարեսի հետ միասին։
Բոլյաինի «Վերցրու աչքերս» ֆիլմը ստացել է 7 Գոյա մրցանակ, այդ թվում լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար։
2010 թվականին էկրան բարձրացավ «Նրանք վաճառում են նաև անձրևը» ֆիլմը[3], որտեղ պատմվում է Բոլիվիայի Կոչակոմբեում ջրի սեփականաշնորհման դեմ բողոքների մասին։ Ֆիլմը իսպանական հայտով ներկայացվել է «Օսկար» մրցանակի, որպես օտարալեզու 2011 թվականի լավագույն ֆիլմ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.