From Wikipedia, the free encyclopedia
Իսթբորն[1] (անգլ.՝ Eastbourne. /ˈiːstbɔːrn/ ( ) ), քաղաք Անգլիայում՝ Արևելյան Սասեքսի կոմսությունում, Լա Մանշի ափին։ Ձևավորում է վարչական շրջան (բորո)։ Զբաղեցնում է 44,16 քառակուսի կիլոմետր տարածք։ 2021 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 101.700[2]:
Բնակավայր | ||
---|---|---|
Իսթբորն | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Իսթբորն | |
Մակերես | 44,16 կմ² | |
ԲԾՄ | 22 մետր | |
Բնակչություն | ▲101 547 մարդ (2014) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01323 | |
Փոստային դասիչ | BN20 - 23 | |
Պաշտոնական կայք | eastbourne.gov.uk | |
| ||
Մինչև 19-րդ դարը Իսթբորնը մնում էր շատ փոքր բնակավայր, մինչև որ նրա չորս թաղամասերը աստիճանաբար մեծացան՝ հասնելով քաղաքային չափերի։ Երկաթուղու գործարկումից հետո Իսթբորնը դարձել է վիկտորիանական ծովափնյա գլխավոր հանգստավայրերից մեկը և մինչ օրս էլ շարունակում է ժողովրդականություն վայելել այդ տեսակետից։ Քաղաքի ճարտարապետությունը դեռ 19-րդ դարում ունեցել է վիկտորիանական ոճ և այդ ոճը շարունակում է մնալ բնակավայրի առավել բնութագրական հատկանիշներից մեկը[3]
Իսթբորնը գտնվում է Հարավային հարթավայրի արևելյան ծայրամասում՝ հանրահայտ Beachy Head կավճային ժայռի մոտ, որի բարձրությունը հասնում է 162 մետրի։ Ֆրիդրիխ Էնգելսի աճյունամոխիրը, նրա կամքի համաձայն, ցրվել է հենց այս ժայռի վրա։
Անգլիացի բանաստեղծ Ֆրենսիս Ուիլյամ Բուրդիլյոնը ապրել է այս քաղաքում և դասավանդել տեղի համալսարանում։
Իսթբորնը հայտնի է որպես ամենամյա քառօրյա ավիաշոուի (Airbourne) անցկացման վայր։
Քաղաքում է գտնվում Devonshire Park Lawn Tennis Club-ը, որտեղ պարբերաբար կազմակերպվում են թենիսի տարբեր միջազգային մրցումներ։ Թենիսի կենտրոնական կորտի տրիբունաները կարող են միաժամանակ ընդունել մինչև ութ հազար մարդ[4]։
Բրիտանիայի հարավային ծովափնյա մյուս բնակավայրերի պես՝ Իսթբորնին բնորոշ է օվկիանոսային կլիման՝ տաք ամառներով ու մեղմ ձմեռներով։ 1910 թվականի հուլիս ամսին, ըստ մերձակա օդերևեթուբանական կայանի գրանցումների, արևոտ ժամերի քանակը կազմել է 383,9[5]։ 1976 թվականի հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը եղել է 31.6 °C[6], 1987 թվականի հունվարինը՝ −9,7 C[7]: Köppen Climate Classification-ի դասակարգմամբ՝ Իսթբորնի կլիման բնորոշվում է որպես [Köppen climate classification#Group C: Temperate/mesothermal climates|Cfb (Marine West Coast Climate/Oceanic climate)[8]:
Իսթբորն 7 m asl, 1991–2020, Extremes 1960–ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 14.8 (58.6) |
14.7 (58.5) |
16.7 (62.1) |
24.0 (75.2) |
26.3 (79.3) |
29.0 (84.2) |
31.6 (88.9) |
30.4 (86.7) |
26.9 (80.4) |
21.4 (70.5) |
17.4 (63.3) |
15.2 (59.4) |
31.6 (88.9) |
Միջին բարձր °C (°F) | 8.5 (47.3) |
8.6 (47.5) |
10.6 (51.1) |
13.3 (55.9) |
16.3 (61.3) |
18.9 (66) |
21.0 (69.8) |
21.3 (70.3) |
19.2 (66.6) |
15.7 (60.3) |
11.9 (53.4) |
9.3 (48.7) |
14.55 (58.18) |
Միջին ցածր °C (°F) | 3.9 (39) |
3.6 (38.5) |
4.9 (40.8) |
6.7 (44.1) |
9.7 (49.5) |
12.5 (54.5) |
14.7 (58.5) |
14.9 (58.8) |
12.6 (54.7) |
9.9 (49.8) |
6.9 (44.4) |
4.5 (40.1) |
8.73 (47.73) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −9.7 (14.5) |
−8.8 (16.2) |
−6.1 (21) |
−1.7 (28.9) |
0.0 (32) |
3.3 (37.9) |
8.3 (46.9) |
7.1 (44.8) |
5.2 (41.4) |
0.1 (32.2) |
−3.7 (25.3) |
−7.8 (18) |
−9.7 (14.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 83.1 (3.272) |
58.9 (2.319) |
47.6 (1.874) |
44.4 (1.748) |
46.1 (1.815) |
46.8 (1.843) |
54.1 (2.13) |
59.8 (2.354) |
59.9 (2.358) |
93.2 (3.669) |
98.5 (3.878) |
100.1 (3.941) |
792.5 (31.201) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) | 12.7 | 10.4 | 8.7 | 7.9 | 7.9 | 6.8 | 7.3 | 8.4 | 8.5 | 11.5 | 13.0 | 13.1 | 116.2 |
Միջին ամսական արևային ժամ | 70.1 | 89.6 | 134.2 | 202.2 | 235.1 | 237.7 | 251.5 | 232.7 | 176.3 | 121.6 | 78.3 | 62.5 | 1891,8 |
Աղբյուր #1: Met Office[9] | |||||||||||||
Աղբյուր #2: Royal Dutch Meteorological Institute/KNMI[10] |
Տարբեր ժամանակներում Իսթբորնում են ապրել ու ստեղծագործել, ուսանել կամ ուսուցանել, կամ իրենց հանգիսն անցկացրել գրողներ Լյուիս Քերոլը[11][12], Ֆրենսիս Ուիլյամ Բուրդիյոնը[13], Չարլզ Ուեբը[14], Էննի Քըրին[15], Ջորջ Օրուելը, փիլիսոփաներ Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը[16] և բազմաթիվ այլ նշանավոր մարդիկ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.