Իջևանի լեռներ
From Wikipedia, the free encyclopedia
Իջևանի լեռներ, Իջևանի լեռնաշղթա, Կայենի լեռնաշղթա, լեռնաբազուկ Հայաստանի Տավուշի մարզում, Գուգարաց լեռների հարավ-արևելյան մասում։ Սկսվում են Հաղարծին գետի ակունքներից և ձգվում համարյա զուգահեռականի ուղղությամբ մինչև Աղստև գետը՝ Իջևան քաղաքի մոտ, երկարությունը՝ 32 կմ։ Ամենաբարձր կետը՝ Հովք լեռ (2507 մ)։
Արագ փաստեր Իջևանի լեռներ, Տեսակ ...
Իջևանի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Տավուշի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2507 մետր |
Երկարություն | 26 կմ |
Մեծագույն գագաթ | Հովք |
Փակել
Տեկտոնական խախտումներով բարդացած հորստաձև բարձրացում է՝ կազմված էոցենի, կավճի և յուրայի ապարներից։ Կատարային մասը հարթ է, լեռնագագաթները սեղանաձև են, լանջերը՝ զառիթափ ու մասնատված։ Տիրապետում են ֆիզիկական ու քիմիական հողմնահարումները։
Առկա են կարստային երևույթներ։ Լանջերը մինչև 2000 մ անտառապատ են, ավելի բարձր՝ լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսածածկույթ է[1]։