բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Իշկաթնուկ տիրուկալի (լատին․՝ Euphórbia tirucálli), բազմամյա ծառանման բույս։
Իշկաթնուկ տիրուկալի | |
Իշկաթնուկ տիրուկալի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Իշակաթնուկազգիներ (Euphorbiaceae) |
Ենթատրիբա | Euphorbiinae |
Ցեղ | Իշակաթնուկ (Euphorbia) |
Ենթացեղ | Euphorbia |
Վերնատեսակ | 'Tirucalli' |
Տեսակ | Իշկաթնուկ տիրուկալի (E. tirucalli) |
Միջազգային անվանում | |
Euphorbia tirucalli | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Լայնորեն տարածված է Հյուսիս-Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, ինչպես նաև Արաբական թերակղզում։ Ժամանակին ներմուծվել է բազմաթիվ այլ արևադարձային երկրներ։ Իշկաթնուկ տիրուկալիի հնդկական ծագման վարկածը կասկածելի է։ Հնդկաստանում այն աճում է չոր կլիմա ունեցող շրջաններում և հաճախ օգտագործվում է որպես խոշոր եղջերավորների կեր ու կենդանի ցանկապատ։
Խիստ ճուղավորված, ծառանման, 5-9 մետր բարձրության հասնող սուկուլենտ բույս է՝ գլանաձև, հարթ, կանաչ, 5-7 մմ հաստությամբ ճուղերով։ Հիմնականում գագաթներին աճող, թափվող տերևներն ունեն 6-12 մմ երկարություն, 1-1,5 մմ լայնք։ Ֆոտոսինթեզն հիմնականում իրականացվում է ճուղերում։ Ծաղիկները մանր են, դեղին գույնի։
Բույսի թանձր կաթի նման հյութը թունավոր է և կարող է մաշկի լուրջ այրվացքներ առաջացնել։ Աչքերի մեջ ընկնելիս կարող է սուր ցավ և մինչև 7 օր տևողությամբ կուրություն առաջացնել։ Եթե բույսի հյութը մտել է աչքի մեջ, աչքը պետք է 15 րոպե լվալ ջրով և դիմել բժիշկի։ Այրվածքների նշանները կարող են երևալ ավելի քան 12 ժամ անց։ Բույսի հյութը խմելու դեպքում, կարելի է ստանալ շուրթերի, բերանի և լեզվի այրվածքներ։ Գրանցվել են նաև մահացու դեպքեր։
Իշկաթնուկ տիրուկալիի պտուղները ուտում են կապիկները և այլ կենդանիներ։
Հայաստանում Իշկաթնուկ տիրուկալին կարող է աճեցվել որպես սենյակային բույս, բայց այդ պայմաններում այն չի ծաղկի կամ պտղաբերի։ Նախկինում այս բույսն ուներ որոշակի արտադրական նշանակություն. հյութից բնական կաուչուկ էին ստանում։ Քիմիկոս Մելվին Կելվինը (Melvin Ellis Calvin) ժամանակին առաջարկել է բույսի հյութից վերամշակմամբ նավթ ստանալ։ Այդ առաջարկը հրապուրում էր այնքանով, որ Իշկաթնուկ տիրուկալին կարող է աճել հացահատիկային կուլտուրաների մշակման համար անպիտան հողերում։ Կելվինը հաշվել էր, որ 1 ակր հողից (4046.86 ք.մ.) հնարավոր կլինի ստանալ 10-50 տակար (1589,87-7949,36 լիտր) նավթ։ 20-րդ դարի 80-ական թվականներին բրազիլական «Պետրոբռաս» (Petrobras) ընկերությունը Կելվինի գաղափարի փորձարկումներ արեց։
Իշկաթնուկ տիրուկալին որոշ երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Մալազիա), առանց շոշափելի արդյունքների օգտագործվել է ոչ ավանդական բժշկությունում՝ քաղցկեղի և այլ ուռուցքների բուժման նպատակով։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշկաթնուկ տիրուկալի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշկաթնուկ տիրուկալի» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.