Իշի
From Wikipedia, the free encyclopedia
Իշի (անգլ.՝ Ishi, մոտ 1860, Հյուսիսային Կալիֆորնիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 25, 1916(1916-03-25)[1][2], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հնդկացի, ով յահի ցեղի՝ յանա ազգի հարավային ճյուղի վերջին հայտնի ներկայացուցիչն է և միևնույն ժամանակ յանա լեզվի հարավային բարբառի վերջին կրողը։ Իշիի ծննդյան հստակ ամսաթիվը հայտնի չէ։ Իր կյանքի մեծ մասը նա անցկացրել է Կալիֆոռնիայի քիչ հասանելի լեռնային շրջաններում վերջին 4 ցեղակիցների հետ, որոնց մեջ էին մտնում նրա մայրը և քույրը։ 1900-ական թվականներին նրանք բոլորը մահացել են և Իշին մնացել է միայնակ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Իշի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1860 |
Ծննդավայր | Հյուսիսային Կալիֆորնիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 25, 1916(1916-03-25)[1][2] |
Մահվան վայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Yana people? |
Մայրենի լեզու | Yana?[2] |
Մասնագիտություն | hunter-gatherer |
Պարգևներ և մրցանակներ | |
Ishi Վիքիպահեստում |
1911 թվականի օգոստոսի 29-ին նրան հայտնաբերել են Օրովիլ քաղաքի հարևանությամբ։ Այստեղ ոստիկանության շերիֆն անձի ինքնությունը պարզելու համար բերման է ենթարկել նրան և տեղավորել հոգեկան հիվանդների համար նախատեսված խցում։ Մի քանի օր անց հնդկացուն այցելել է մարդաբան Թոմաս Ուոթերմենը, ով արդյունքում դարձել է Իշիի մտերիմ ընկերն ու ուղեկիցը։
Իշին Ուոթերմենի հետ մեկնել է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանին կից մարդաբանության թանգարան, որտեղ և ապրել է մինչև տուբերկուլյոզից իր մահը՝ 1916 թվականը։ Գիտնականների հետ հնդկացու ակտիվ համագործակցության շնորհիվ նրանց հաջողվել է հատվածաբար վերականգնել յահերի լեզուն և բանահյուսությունը, ինչպես նաև բազմաթիվ տեղեկություններ ստանալ ցեղի առօրյա կյանքի մասին։