Ինքնիշխան պետությունների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Լիիշխան պետությունների ցանկը ներկայումս պարունակում է 203 պետության անվանում և յուրաքանչյուր պետության համար տալիս է համառոտ տեղեկություններ պետական կարգավիճակի, և լիիշխանության միջազգային ճանաչման մասին։
Ցանկը բաժանված է երկու մասի։
- 193 պետություններ՝ #Միջազգայնորեն ճանաչված լիիշխան պետություններն են, ներառյալ ՄԱԿ-ի անդամ պետությունները և Վատիկանը։
- 10 պետություններ՝ #Այլ պետություններն են որոնք դե ֆակտո լիիշխան են, բայց դեռ լայնորեն ճանաչված չեն այլ պետությունների կողմից։ Ցանկի երկու մասերում էլ պետությունների անվանումները գրված են այբբենական հերթականությամբ։
Նմանատեսակ ցանկի կազմումը բարդ և հակասական գործընթաց է և երբևէ չի կարող դիտվել վերջնական, քանի որ պետությունների կարգավիճակները պատմականորեն կարող են փոփոխության ենթարկվել։ Ուստի ցանկի բովանդակության որոշման համար օգտագործվել են որոշակի չափանիշներ, որոնց հետ կարող եք ծանոթանալ ստորև հոդվածի #Ցանկի ընտրության չափանիշները ենթաբաժնում։ Լիիշխան պետությունների մասին ավելի ընդհանրական տեղեկությունների համար տես Լիիշխան պետություն հոդվածը։