Ինքնասպանության, սուիցիդալ կամ մահվան գրություն (նամակ), ինքնասպանությունից կամ ինքնասպանության փորձից առաջ մարդու կողմից թողած գրություն։
Հաշվարկված է, որ ինքնասպանությունների 25-30%-ն ուղեկցվում է նամակով։ Այնուամենայնիվ, մակարդակը կարող է կախված լինել էթնիկ պատկանելությունից և մշակութային տարբերություններից և կարող է հասնել 50%-ի որոշ ժողովրդագրական խմբերում[1]։ Ինքնասպանության նամակը կարող է լինել ցանկացած ձևով կամ ցանկացած կրիչի վրա, սակայն ամենատարածված մեթոդները գրություներ, աուդիո հաղորդակցություններ կամ տեսանյութեր են։
Ըստ Լենորա Օլսենի՝ Յուտայի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսորի, ամենատարածված պատճառները, թե ինչու են ինքնասպանություն գործող մարդիկ որոշում դրա մասին գրել, ներառում են հետեւյալ մեկ կամ մի քանիսը[2]․
Մեղմելու նրանց ցավը, ովքեր հայտնի են զոհին, փորձելով ցրել մեղքի զգացումը։
Վերապրածների ցավն ուժեղացնելու համար և նրանց մեղավորության զգաղողության առաջացման համար։
Պարզաբանել ինքնասպանության պատճառ(ները)։
Արտահայտել մտքերն ու զգացմունքները, որ մարդը անկարող է արտահայտել կյանքի ընթացքում։
Մնացորդների վերամշակման համար ցուցումներ տալ։
Ավելի հազվադեպ, սպանություն կամ որևէ այլ հանցագործություն խոստովանելու համար[3][4][5]։
Երբեմն կարող է գրություն լինել նաև սպանություն-ինքնասպանության դեպքում, բացատրելով սպանության կամ սպանությունների պատճառ(ները)։
Լիլահ Ալքորն՝ ամերիկացի տրանսգենդեր դեռասհաս աղջիկ, որին քրիստոնյա ծնողները ստիպել են բուժման կուրս անցնել[6]։
Դեսմոնդ Ամոֆահ՝ ամերիկացի համացանցի անձ, որը առավել հայտնի էր իր առցանց «Etika» կեղծանվամբ։ Մինչև անհայտ կորչելը, Ամոֆահը տեղադրել է իր վերջին տեսահոլովակը ՅուԹյուբում՝ «Ներողություն եմ խնդրում» (անգլ.՝ «I'm sorry») անվանմամբ, որում նա ներողություն է խնդրել իր պահվածքի համար, ասելով, որ հոգեկան խանգարումներ ունի։
Բիլ Զելեր՝ ամերիկացի ծրագրավորող և myTunes-ի ստեղծող, որը տառապում է երեխաների նկատմամբ սեռական բռնության տրավմատիկ հետևանքների պատճառով։ Նա խնդրել է, որ իր մահվանից առաջ գրությունը համացանցում լայն տարածում գտնի[7]։
Ռոջեր Անգլթոն՝ մարդասպան և հայտնի բուքմեքեր Դորիս Անգլթոնի եղբայր։
Ադամ Չերնյակով՝ Վարշավայի գետտոյի Յուդենրատի նախագահ։ Նա հրաժարվել է օգնել հրեաներին հավաքվել և ինքնասպան է եղել 1942 թվականի հուլիսի 23-ին՝ կուլ տալով ցիանիդի հաբ, հրեաների զանգվածային բնաջնջման սկսվելու հաջորդ օրը[10][11]։ «Նրանք պահանջում են, որ ես սեփական ձեռքերով սպանեմ իմ ժողովրդի զավակներին։ Մահանալուց բացի ես ուրիշ տարբերակ չունեմ»[12][13]։
Դալիդա՝ հայտնի ֆրանսիացի երգչուհի։ Նա գրել է․ «Կյանքն անտանելի է դարձել․․․ ներեք ինձ»[14]։
Բրեդ Դելփ՝ Boston խմբի առաջնային վոկալիստ, ով թողել է հետևյալ գրությունը․ «Պարոն Բրեն Դելփ։ 'J'ai une âme solitaire'։ Ես միայնակ հոգի եմ»[15][16]։
Ջասթին Ֆաշանու՝ գեյ անգլիացի մարզիկ, ով մեղադրվում է Մերիլենդ նահանգում սեռական բռնության մեջ։ Նրա գրության մեջ ժխտվում են մեղադրանքները[18][19]։ Այնտեղ գրված է, որ սեքսը համաձայնեցված էր[18][19]․ «Ես հասկացա, որ ինձ արդեն մեղավոր են ճանաչել։ ես հասկացա, որ ես մեղավոր եմ[19]։ Ես չեմ ուզում այլևս անհարմար վիճակի մեջ դնել իմ ընկերներին ու ընտանիքին»[20]։
Ջորջ Սանդերս՝ օսկարակիր բրիտանացի դերասան։ Նրա գրության մեջ ասվում է․ «Հարգելի աշխարհ, ես լքում եմ, քանի որ ձանձրացել եմ։ Ես զգում եմ, որ բավականին երկար եմ ապրել։ Ես թողնում եմ ձեզ հետ ձեր մտահոգությունների այս քաղցր փորագրած փոսի մեջ. Հաջողություն»։
Dominic Kennedy (1998 թ․ սեպտեմբերի 10). «US police say Fashanu lied about his sexuality». The Times. «Howard County Police yesterday gave The Times the first details of Fashanu's alleged lies after the Coroner for Poplar, East London, stated that the "fallen hero" had not been a wanted man at the time he hanged himself. The inquest heard evidence from a Scotland Yard detective that the Americans had made no request for Fashanu to be found or arrested. Howard County Police pointed out that this was because they did not know he was in England. Had they known, they would have begun extradition proceedings ... Justin Fashanu's suicide note, which was read out by the coroner, accused the boy of being a willing partner and a blackmailer. The youth told police that he woke in Fashanu's bed after a drinking party to find Fashanu performing a sex act on him. Fashanu was charged with second-degree sexual assault, and first-degree and second-degree assaults, which he denied. He faced a possible 20 years in jail. Homosexual acts are illegal in Maryland. An arrest warrant was issued by Howard County District Court on 3 April. By then, Fashanu's flat was empty.»