From Wikipedia, the free encyclopedia
«Ինքնանկար ժամացույցի և մահճակալի միջև» (նորվ.՝ Selvportrett. Mellom klokken og sengen), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1940-ից 1943 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 1490 × 1200 սմ[3]։
Ինքնանկար ժամացույցի և մահճակալի միջև | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1940 |
բարձրություն | 149,5 սանտիմետր |
լայնություն | 120,5 սանտիմետր |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մունկի թանգարան |
հավաքածու | Մունկի թանգարան |
հիմնական թեմա | Էդվարդ Մունկ |
պատկերված են
| |
https://munch.emuseum.com//en/objects/4842/selvportrett-mellom-klokken-og-sengen, https://foto.munchmuseet.no/fotoweb/archives/5026-Malerier/Arkiv/M0023-02_20160127.tif.info կայք | |
Ծանոթագրություններ |
Այսօր «Ինքնանկար ժամացույցի և մահճակալի միջև» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մունկի թանգարանում[4] (Օսլո, Նորվեգիա)։
«Ինքնանկար ժամացույցի և մահճակալի միջև» ստեղծագործությունը Էդվարդ Մունկի վերջին տարիների՝ չափերով ամենամեծ ինքնադիմանկարներից մեկն է։ Հեղինակն այն վրձնել է 1940-ական թվականների սկզբներին։
Նորվեգացի նկարիչն ինքն իրեն այս ստեղծագործությունում պատկերել է որպես ապերջանիկ ու ծեր տղամարդ[5]։ Գլխավոր հերոսի թիկունքում հեղինակը նկարել է լուսավոր սենյակ, որի պատին բազմաթիվ նկարներ են փակցրած։ Մունկն իրեն նկարել է մահճակալի և ժամացույցի մեջտեղում՝ ողջ հասակով։ Ժամացույցը այլաբանորեն նշանակում է ժամանակի անխուսափելի վազքը, իսկ մահճակալը խորհրդանշում է այն, որ ծերունին վերջին անգամ է պառկելու այնտեղ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.