![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/db/Intellipedia_Logo.jpg/640px-Intellipedia_Logo.jpg&w=640&q=50)
Ինտելիպեդիա
From Wikipedia, the free encyclopedia
Ինտելիպեդիա (անգլ.՝ Intellipedia), փակ տեղեկատվական համակարգ ԱՄՆ-ի հետախուզական միությունում՝ տվյալների փոխանակման համար[1]։
Ինտելիպեդիա | |
---|---|
![]() | |
![]() | |
intelink.gov/wiki(անգլ.) | |
Տեսակ | MediaWiki կայք |
Երկիր | ![]() |
Բացված | ապրիլ 2006 |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/30/Intellipedia_shovel.jpg/640px-Intellipedia_shovel.jpg)
Ինտելիպեդիան ստեղծվել է 2005 թվականի վերջին պիլոտային նախագծի տեսքով, իսկ պաշտոնապես գործարկվել է 2006 թվականի ապրիլին[2][3]։ Իրենից ներկայացնում է կորպորատիվ վիքի, որը գործում է Joint Worldwide Intelligence Communications System (JWICS), SIPRNet և Intelink-U ցանցերում։ Ինտելիպեդիայում տեղադրված տեղեկատվության գաղտնիության մակարդակը տարբերվում է «խիստ գաղտնի», «գաղտնի» և «ոչ գաղտնի (միայն պաշտոնական օգտագործման համար)»։ Համակարգը բաց չէ հասարակության համար[4], Ինտելիպեդիայի տեղեկատվությունն օգտագործվում է ԱՄՆ հետաքննչական 16 գործակալությունների համապատասխան մուտքի իրավունք ունեցող աշխատակիցների և այլ կազմակերպությունների կողմից՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ Միասնական ռազմական հրամանատարության համար։
Ինտելիպեդիա Ազգային հետախուզության տնօրենի ղեկավարման նախագիծը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մերիլենդ նահանգի Ֆորթ Միդ կառույցում։ Ինտելիպեդիան պարունակում է տվյալներ շրջանների, անձանց և այլ հարցերի վերաբերյալ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ հետախուզական միության համար։ Ինտելիպեդիան գործում է նույն MediaWiki շարժիչով, որն օգտագործում է նաև Վիքիպեդիան[5]։ ԱՄՆ հետախուզական միության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ Ինտելիպեդիայի ստեղծումը հիմնովին կփոխի իրենց միության մշակույթը։
Համակարգի գաղտնի մասը, որը միացած է SIPRNet ցանցին, մեծ մասամբ օգտագործվում է Պաշտպանության նախարարության և Պետական դեպարտամենտի այն աշխատակիցների կողմից, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում չեն օգտագործում խիստ գաղտնի նյութեր JWICS ցանցից։ Ինտելիպեդիայի ոչ գաղտնի մասի օգտատերերն աշխատում են հեռավոր աշխատավայրերում՝ VPN-ի միջոցով, ի հավելումն իրենց սովորական աշխատանքային կայաններին։ OSINT-ի օգտատերերը փոխանակվում են տեղեկատվությամբ ոչ գաղտնի ցանցերի միջոցով։