![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Downtown_Invercargill%252C_Southland%252C_New_Zealand.jpg/640px-Downtown_Invercargill%252C_Southland%252C_New_Zealand.jpg&w=640&q=50)
Ինվերկարգիլ
From Wikipedia, the free encyclopedia
Ինվերկարգիլ (անգլ․ Invercargill), Նոր Զելանդիայի Հարավային կղզում տեղակայված քաղաք, երկրի ծայր հարավային և ծայր արևմտյան քաղաքն է և մեր մոլորակի առավել բնակեցված հարավային բնակավայրերից մեկը։ Տեղացիների լեզվով քաղաքը կրում է Ուաիոպի անվանումը (մաորի․ Waihōpai)։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Ինվերկարգիլ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1853 թ. | |
Մակերես | 491 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | ▲50 200 մարդ (հունիսի 30, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 03 | |
Պաշտոնական կայք | icc.govt.nz | |
| ||
Փակել
2005 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 48 200 մարդ։
Քաղաքում տեղակայված Ջեյս Հարգեստ քոլեջը հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն կրթական հաստատությունը։ Քաղաքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը Հարավային տեխնոլոգիական ինստիտուտն է, որը միաժամանակ հանդիսանում է միակ ուսումնական հաստատությունը երկրում, որը առաջարկում է անվճար կրթական ծառայություններ[2]։
Ինվերկագիլում են ծնվել ռեկորդակիր մոտոարշավորդ Բերտ Մոնրոն[3] և դերասան Մարտոն Չոկաշը։