![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/12-06-05-innsbruck-by-ralfr-164.jpg/640px-12-06-05-innsbruck-by-ralfr-164.jpg&w=640&q=50)
Ինսբրուքի օդանավակայան
From Wikipedia, the free encyclopedia
Ինսբրուքի օդանավակայան Flughafen Innsbruck, միջազգային օդանավակայան Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուք քաղաքում։ Հանդիսանում է նահանգի խոշորագույն օդանավակայանը[1]։
Ինսբրուքի օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: INN – ԻԿԱՕ: LOWI | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
Սեփականատեր | Tiroler Flughafenbetriebs GmbH | ||
Օպերատոր | Ավստրիական ավիաուղիներ Tyrolean Airways GB Airways Welcome Air | ||
Ծառայում է | Երևան | ||
Տեղագրություն | ![]() | ||
Բարձրացում ԲԾՄ | 1906 ֆտ / 581 մ | ||
Կայք | Պաշտոնական կայք | ||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
մ | ֆտ | ||
08/26 | 2,000 | 6,562 | Ասֆալտ |
Վիճակագրություն (2016) | |||
Ճամփորդների թիվը | 1.006.738 | ||
Ինսբրուքի օդանավակայանից իրականացվում են կանոնավոր չվերթներ ալպյան շրջանի քաղաքներ, ինչպես նաև սեզոնային չվերթներ այլ ուղղություններով։ Ձմռանը ուղևորահոսքը զգալի ավելանում է ի հաշիվ զբոսաշրջիկների, ովքեր ժամանում են Ավստրիայի ալպյան դահուկային հանգստավայրեր։ Օդանավակայանը հանդիսանում է Welcome Air, Austrian Arrows և Air Alps ավիաընկերությունների գրանցման վայր։
Ինսբրուքի օդանավակայանը տեղակայված է Ինսբրուքի կենտրոնից մոտավորապես 4 կմ հեռավորության վրա։ Այն կապված է Ինսբրուք քաղաքի ավտոբուսային F ցանցին քաղաքի գլխավոր կայարանի միջոցով։ Օդանավակայանից ավտոբուսների մեկնումը կատարվում է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ։ Տևողությունը 18 րոպե է։