Ինջիրլիք
From Wikipedia, the free encyclopedia
Ինջիրլիք ավիաբազա (թուրքերեն՝ İncirlik Hava Üssü) (ԻԿԱՕ:LTAG), ռազմական ավիաբազա Թուրքիայում, որը օգտագործվում է ԱՄՆ և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Գտնվում է Թուրքիայի հարավարևմտյան մասում՝ Ադանայի նահանգում։ Ավիաբազան գտնվում է Ադանա քաղաքից 8 կմ հեռավորության վրա։ Այն Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան ռազմակայանն է։
| |||
---|---|---|---|
IATA: բացակայում է – ԻԿԱՕ: LTAG | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | ռազմական ավիաբազա | ||
Սեփականատեր/Օպերատոր | ՆԱՏՕ, Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժեր | ||
Տեղագրություն | Ինջիրլիք Ադանայի նահանգ, Թուրքիա | ||
Կառուցված | 1951 | ||
Գործածված | 1955 թվականից սկսած | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
05/23 | 3,048 | բետոն | |
2,740 | |||
Ավիաբազայի հրամանատարը թուրք գեներալ է[1]։ Հետաքրքրական է, որ ԱՄՆ Ինջիրլիք ավիաբազայի տարածքի շուրջ չորս տոկոսը եղել է հայերի սեփականությունը, որը Հայոց ցեղասպանության ընթացքում Օսմանյան կառավարության կողմից բռնազավթվել է։ 2010 թվականին, երեք ամերիկահայեր, ովքեր պնդում էին, որ տարածքն իրենց է պատկանում, Ինջիրլիքի չորս տոկոսի համար (122 քառ․ կմ) փոխհատուցման հայց ներկայացրեցին։ Հայցվորներից մեկը պնդում էր, որ 1923 թվականին, ցեղասպանությունից հետո, տարածքը բռնազավթվել է Գյուղատնտեսական բանկի կողմից։