From Wikipedia, the free encyclopedia
«Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» (անգլ.՝ How the Grinch Stole Christmas!), ամերիկացի մանկագիր Թեոդոր Սուս Գեյսելի հեքիաթը։ Գիրքը քննադատում է Սուրբ ծննդյան առևտրականացումը[1] (բնօրինակում գրքի գործողությունները տեղի են ունենում հենց Սուրբ ծննդին)։
Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը անգլ.՝ How the Grinch Stole Christmas! | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական գրականություն, Christmas fiction? և հեքիաթ |
Հեղինակ | Թեոդոր Սուս Գեյսել |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Գրվել է | 1957 |
Կերպարներ | Գրինչ |
Հրատարակչություն | Random House |
Հրատարակվել է | նոյեմբերի 24, 1957 |
Նախորդ | If I Ran the Circus? |
Հաջորդ | Կատուն գլխարկում |
Գրինչը վնասակար, փնթփնթան, քարանձավային կանաչ հրեշ է «երկու անգամ ավելի փոքր» սրտով, որն իր շան հետ ապրում է ձյունապատ լեռան վրա՝ ուրախ ու բարյացակամ քաղաքից հյուսիս։ Ամեն տարի Սուրբ ծննդին ավելի ու ավելի է մեծանում Գրինչի ատելությունը քաղաքի երջանիկ բնակիչների նկատմամբ։ Նրանք նվերներ էին տալիս իրար, ուրախանում տոնական խնջույքներում և երգում իրար ձեռք բռնած, ինչն ամենից շատ էր զայրացնում չար հրեշին։ Մի անգամ Գրինչը որոշում է խանգարել Սուրբ ծննդի տոնակատարությունը։ Հագնվելով Ձմեռ պապի նման՝ նա մտնում է քաղաքացիների տներ ու գողանում նրանց նվերները, ուտելիքն ու զարդարանքները։ Սակայն վերջնական արդյունքում Գրինչը հասկանում է, որ այդ տոնի իմաստը նվերները չեն։ Զղջալով իր արածի համար՝ չարագործը որոշում է նվերները վերադարձնել մարդկանց, և վերջիններս ընդունում են նրան։
Թեոդոր Սուսն սկսել է աշխատել Գրինչի մասին ստեղծագործության վրա 1957 թվականի սկզբին։
Նա կարճ ժամանակ առաջ էր վերջացրել «Գլխարկով կատուն» և եղել էր «Begginer Books»-ի հիմնադիրների շարքում Ֆիլիսի, Բենետ Սերֆի ու իր կնոջ՝ Հելեն Պալմերի հետ։ Հելենը, որը մշտապես առողջական խնդիրներ ուներ, այնուամենայնիվ հանդես է եկել որպես ամուսնու գրքի ոչ պաշտոնական խմբագիր[2]։
Գեյսելը գիրքը գրել է արագ, մեծ մասն ստեղծվել է մի քանի շաբաթվա ընթացքում[3]։ Կենսագիրները գրում են, որ Գրինը «ամենաթեթև գիրքն է հեղինակի կարիերայում՝ չհաշվելով, իհարկե, նրա վերջաբանը»[2]։ Հեղինակը խոստովանել է, որ վերջաբանը գրվել է դժվարությամբ, երեք ամիս անց, երբ ինքն արդեն հուսահատվել էր, և քիչ էր մնում, որ փչացնի պատմությունը[2]։
1957 թվականի մայիսի կեսերին գիրքն ավարտվել է, և Գեյսելը վերցրել է մեկամսյա արձակուրդ և մեկնել Հավայի, որտեղ նա ստուգել է տեքստը հրատարակչություն ուղարկելուց առաջ[2]։
Գիրքը լույս է տեսել 1957 թվականի դեկտեմբերին[1]։ Գեյսելն այն ձոնել է Թեոդոր «Թեդի» Օուենսին՝ իր զարմուհի Փեգի Օուենսի մեկամյա որդուն[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.