Իննա Օսիպենկո- Ռադոմսկայա (ուկրաիներեն՝ Інна Володимирівна Осипенко-Радомська), Ուկրաինայի և Ադրբեջանի մարզիկ, բայդարկա թիավարող։ Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ Է։

Արագ փաստեր Իննա Օսիպենկո-Ռադոմսկայա, Անձնական տեղեկություն ...
Իննա Օսիպենկո-Ռադոմսկայա
Thumb
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝kayaker
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 20, 1982(1982-09-20) (41 տարեկան)
Ծննդավայր՝Novoraisk, Բերիսլավի շրջան, Խերսոնի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝1,66 մետր
Քաշ՝63 կիլոգրամ
Փակել

Առաջին մարզիչը եղել է Սերգեյ Դուբինինը, ապա՝ Մարգարիտա Բոբիլյովան, Դմիտրի Ռադոմսկին։ Բնակվել է Կիևում, ամուսնացած է, ունի մեկ դուստր։ Հանդես է եկել Կիևի «Դինամոյում»։ 2014 թվականից հանդես է գալիս Ադրբեջանի հավաքականում[1]։

Սպորտային հաջողություններ

  • 2004 թվական— Բայդարկայի և կանոեի Եվրոպայի առաջնություն — առաջին հորիզոնական (բայդարկա-քառյակ 500 մ).
  • 2004 թվական— XXVIII Օլիմպիական խաղեր — երրորդ հորիզոնական (բայդարկա-քառյակ 500 մ).
  • 2007 թվական — Աշխարհի առաջնություն — երրորդ հորիզոնական (միայնակ-բայդարկա, 200 մ).
  • 2008 թվական — XXIX Օլիմպիական խաղեր — առաջին հորիզոնական[2]
  • 2011 թվական— Թիավարության և կանոեի աշխարհի առաջնություն — երրորդ հորիզոնական (միայնակ-բայդարկա, 200 մ և 500 մ.)
  • 2012 թվական— XXX Օլիմպիական խաղեր — երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել 500 մ միայնակ-բայդարկաների մրցումներում և Լոնդոնի օլիմպիադայում առաջին արծաթն է ձեռք բերել Ուկրաինայի համար, ինչպես նաև երկրորդ տեղն Է զբաղեցրել միայնակ-բայդարկաների 200 մ մրցումներում։ Այսպիսով, Ինան երկրորդ արծաթե մեդալն է նվաճել Լոնդոնում և չորրորդ օլիմպիական մեդալը՝ իր կարիերայում[3]։

Պարգևներ

  • Արժանիքների II աստիճանի շքանշան(15 օգոստոս 2012)[4]
  • Արժանիքների III աստիճանի շքանշան (4 սեպտեմբեր 2008)[5]
  • Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան (18 սեպտեմբեր 2004)[5]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.