From Wikipedia, the free encyclopedia
Ինես Ֆունգ (անգլ.՝ Inez Y. Fung, ապրիլի 11, 1949[1], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[2]), ամերիկացի կլիմայագետ։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2001), Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (2014), Սինիկի Թայվանյան ակադեմիայի (2010), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (2019), Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։
Ինես Ֆունգ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1949[1] (75 տարեկան) Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Հոնկոնգ և ԱՄՆ |
Մասնագիտություն | կլիմայաբան |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[3] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, National Science Board?[5], Լոնդոնի թագավորական ընկերություն[6] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1977)[3][7] |
Գիտական ղեկավար | Jule Gregory Charney?[7] |
Եղել է գիտական ղեկավար | Benjamin R Lintner?[7], Jung-Eun Lee?[7], Charles Koven?[7], Alexander Stine?[7], Abigail L.S. Swann?[7] և Jesse A Day?[7] |
Պարգևներ | |
Inez Fung Վիքիպահեստում |
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է կիրառական մաթեմատիկայի բակալավրի աստիճան՝ հիդրոդինամիկայի մասնագիտությամբ (1971), իսկ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից ստացել է օդերևութաբանական գիտությունների դոկտորի աստիճան (1977, Jule Gregory Charney ուսումնասիրությունների գիտական ղեկավար)։ NASA-ի Գոդդարդի տիեզերական թռիչքային կենտրոնում եղել է գիտական աշխատանքների ղեկավար։ Համագործակցել է NASA-ի Գոդդարդի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի, Lamont–Doherty Earth Observatory Կոլումբիայի համալսարանի և Կանադայի Վիկտորիանական համալսարանի հետ։ 1998 թվականից դասավանդում է Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանում, այստեղ ընդունվել է որպես Բերկլիի մթնոլորտային գիտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ներկայումս մթնոլորտային գիտությունների պրոֆեսոր է, նա նաև Բերկլիի շրջակա միջավայրի ինստիտուտի (Berkeley Institute of the Environment) գործադիր տնօրենն է։ Համարվում է Կլիմայական փոփոխությունների միջպետական փորձագիտական խմբի զեկույցների հեղինակը։
2012 թվականից Ազգային գիտական խորհրդի անդամ է։ Հանդիսանում է նաև Ամերիկյան օդերևութաբանական ընկերության, Ամերիկյան երկրաֆիզիկական միության (1996), Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ։ Ամուսինը` Jim Bishop-ը, օվկիանոսագետ է։ Վերջին տարիներին Ինես Ֆունգը սիրում էր ջութակը նվագել[8]։
Պարգևատրվել է NASA-ի Exceptional Scientific Achievement Medal-ով (1989), Ամերիկյան երկրաֆիզիկական միության Ռոջեր Ռովելլի մեդալով (2004), Ամերիկյան օդերևութաբանական ընկերության Carl-Gustaf Rossby Research Medal–ով (2019) և այլ մեդալներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.