![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/The_Childrens_Museum_of_Indianapolis_Welcome_Center.jpg/640px-The_Childrens_Museum_of_Indianapolis_Welcome_Center.jpg&w=640&q=50)
Ինդիանապոլիսի մանկական թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Ինդիանապոլիսի մանկական թանգարան (անգլ.՝ The Children's Museum of Indianapolis), աշխարհի ամենամեծ մանկական թանգարանը, որը գտնվում է ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում։ Թանգարանը Ամերիկյան թանգարանների միության անդամ է։ Թանգարանի տարածքը կազմում է 43, 933.85 մ2, ունի 5 հարկ, տարեկան այցելուների թիվը կազմում է 1 000 000 մարդ։ Հավաքածուի շուրջ 120, 000 նմուշները բաժանվում են երեք մասերի՝ Ամերիկյան հավաքածու, Համաշխարհային մշակութային հավաքածու, Բնության համաշխարհային հավաքածու։ Ցուցանմուշների թվում են մեզոզոյան դարաշրջանի դինոզավրերի բնական միջավայր, կառուսել, շոգեքարշ։ Թանգարանի ուշադրության կենտրոնում է ընտանեկան ուսուցումը. ցուցադրությունների մեծ մասը ինտերակտիվ են, երեխաներին և ընտանիքի անդամներին հնարավորություն են տալիս ակտիվորեն մասնակցելու գործունեություններում[1][2]։
Ինդիանապոլիսի մանկական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ինդիանապոլիս |
Հիմնադրվել է | 1925 |
Այցելուներ | շուրջ 1 000 000 |
Կայք | childrensmuseum.org(անգլ.) |
![]() | |
![]() |
Թանգարանը հիմնադրվել է 1925 թվականին Մարի Ստյուարտ Քերիի կողմից Ինդիանապոլիսի քաղաքացիական առաջնորդների և կազմակերպությունների աջակցությամբ։ Այն համարվում է աշխարհի 4-րդ ամենահին նմաօրինակ կառույցը։ Թանգարանը ներկայիս վայրում տեղակայվել է 1946 թվականից, ներկայիս շենքը կառուցվել է 1976 թվականին։ Յուրաքանչյուր տարի թանգարանում տեղի են ունենում հազարավոր միջոցառումներ, ներառյալ Լիլի թատրոնի ներկայացումները, դասընթացներ, սեմինարներ դպրոցականների համար, շրջիկ ցուցադրություններ և դրամահավաք միջոցառումներ։ 2008 թվականին թանգարանի բյուջեն կազմել է $28.7 միլիոն, ունեցել է 400 աշխատակից և 1500 կամավոր։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f1/J_Wales_TCM_010.jpg/640px-J_Wales_TCM_010.jpg)