Իլոնա Մոնթագ
դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Իլոնա Մոնթագ (հունգ.՝ Ilona Montagh, երբեմն հիշատակվում է որպես Ilona Montag, հայտնի է նաև Իլոնա ֆոն Մոնթագ անգլ.՝ Ilona von Montagh անվամբ, դեկտեմբերի 8, 1899(1899-12-08), Հունգարիա, մահվան տեղն ու թվականը հայտնի չէ[2]), թատրոնի և կինոյի հունգարացի դերասանուհի։ Դերասանական վարպետություն սովորել է դերասանուհի Սիդի Ռակոշի հունգ.՝ Rákosi Szidi մոտ։ Առաջին քննադատական գնահատանքը ստացել է «Լեհական արյուն» բեմադրության մեջ կանացի գլխավոր դերի համար։ Հանդես է եկել Հունգարիայի, այնուհետև Գերմանիայի թատրոններում, իսկ իր կարիերիայի գագաթնակետում արտագաղթել է Ամերիկա։ Նկարահանվել է մի քանի համր ֆիլմերում։
Իլոնա Մոնթագ հունգ.՝ Ilona Montagh | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1899(1899-12-08) (124 տարեկան) |
Ծննդավայր | Հունգարիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Բելա Լուգոշի[1] |
1921 թվականի սեպտեմբերի 7–ին Մոնթագն ամուսնացել է Բելա Լուգոշիի հետ և դարձել է նրա երկրորդ կինը։ Նրանց համատեղ կյանքը տևել է ընդամենը մի քանի շաբաթ, իսկ զույգը բաժանվել է 1925 թվականի սկզբին։ Նրանց համատեղ կյանքի ընթացքն ուղեկցվել է մի քանի խոշոր վիճաբանություններով, որոնք լայնորեն լուսաբանել է մամուլը։