լեռնաշղթա Թուրքիայում From Wikipedia, the free encyclopedia
Իլգազի լեռներ (թուրքերեն՝ Ilgaz Dağları), լեռնաշղթա Թուրքիայում, Անատոլիայի հյուսիսարևմտյան հատվածում։
Իլգազի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Թուրքիա[1] |
Լեռնաշղթա | Պոնտական լեռներ |
Ձևավորում | 1976 |
Բարձրություն (ԲԾՄ) | 1979 մետր |
Մեծագույն գագաթ | Büyükhacet Tepe? |
Սև ծովի արևմտյան հատվածում կան երեք լեռնաշղթաներ, որոնք զուգահեռաբար ձգվում են Սև ծովի հետ։ Իլգազի լեռները կազմում են լեռնահամակարգի արևելյան հատվածը և ափագծից միջինում գտնվում են 100 կիլոմետր հեռավորության վրա։ Լեռների հյուսիսային հատվածում գտնվում է Քասթամոնուի մարզը, իսկ հարավային հատվածում՝ Չանքըրըի մարզը։ Լեռնահամակարգի ընդհանուր ձգվածությունը արևմուտքից արևելք կազմում է 150 կիլոմետր, իսկ լայնությունը՝ մոտ 30 կիլոմետր[2]։ Լեռնահամակարգը Սև ծովը կապում է Կենտրոնական Անատոլիայի հետ։ Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթի հարաբերական բարձրությունը կազմում է 2587 մետր[3]։ Լեռնաշղթայի հյուսիսային հատվածը պատված է խիտ անտառներով։ Լեռնաշղթայի էկոհամակարգը գտնվում է պետության պաշտպանության ներքո[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.