Իզաբելլա դի Մորրա
From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելլա դի Մորրա,(իտալ. Isabella di Morra, 1520[1][2][3][…], Վալսիննի, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա - 1546[1][4][2][…], Վալսիննի, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա), Վերածննդի իտալացի բանաստեղծուհի։ Իր կյանքի ընթացքում նա գործնականում անհայտ է մնացել, քանի որ եղբայրները նրան բռնի կերպով պահել են ընտանեկան դղյակում՝ հասարակությունից մեկուսացված։ Այս ամրոցում նա գրել է բանաստեղծություններ, որոնցից միայն մի քանիսն են հասել մեզ։ Նրան սպանել են եղբայրները՝ կասկածելով, որ նա արատավորել է ընտանիքի պատիվը։ Չնայած նրան, որ պահպանվել են նրա բանաստեղծություններից միայն 13-ը, դրանք համարվում են 16-րդ դարի իտալական ամենահզոր և ինքնատիպ բանաստեղծական ստեղծագործություններից մեկը։ Իր բանաստեղծություններում նրա մշակած ոճն ու թեմաները ցույց են տալիս նրան որպես ռոմանտիկ պոեզիայի նախակարապետ։
Իզաբելլա դի Մորրա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1520[1][2][3][…] |
Ծննդավայր | Վալսիննի, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա |
Մահացել է | 1546[1][4][2][…] |
Մահվան վայր | Վալսիննի, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա |
Գերեզման | Վալսիննի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
![]() |