Իզաբելլա Ֆրանսիացի
From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելլա Ֆրանսիացի (ոչ վաղ քան 1288 կամ 1296[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - օգոստոսի 22, 1358 կամ 1358[1], Castle Rising, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա), որոշ դեպքերում բնորոշվում է որպես Ֆրանսիայի գայլ, եղել է Անգլիայի թագուհի որպես Էդուարդ II-ի կին և Անգլիայի ռեգենտ 1326 թվականից 1330 թվականներին։ Նա Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի և Նավառեի թագուհի Իոհաննա I ամենակրտսեր կենդանի մնացած երեխան է և միակ կենդանի մնացած դուստրը։ Թագուհի Իզաբելլան հայտնի էր իր ժամանակներում իր գեղեցկությամբ, դիվանագիտական ունակություններով և կրթվածությամբ։
Իզաբելլա Ֆրանսիացի ֆր.՝ Isabelle de France | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1288 կամ 1296[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 22, 1358 կամ 1358[1] |
Մահվան վայր | Castle Rising, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա |
Գերեզման | Christ Church Greyfriars |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | գահի խնամակալ |
Ամուսին | Էդուարդ II[2] |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիպ IV Գեղեցիկ[2], մայր՝ Ժաննա I Նավառացի[2] |
Զբաղեցրած պաշտոններ | գահի խնամակալ |
Երեխաներ | Էդուարդ III[2], John of Eltham, Earl of Cornwall?, Էլեանոր Վուդսթոքցի և Ջոան Թաուերցի[2] |
Isabella of France, Queen of England Վիքիպահեստում |
Իզաբելլան մեկնել է Անգլիա 12 տարեկանում[3], երբ մեծանում էր հակամարտությունը թագավորի և բարոնական խմբերի միջև։ Նրա նոր ամուսիննը ամենալավ հարաբերություններն ուներ Պիրս Գավեստոնի հետ և թագուհին աջակցում էր Էդուարդին վաղ տարիներին և լավ հարաբերություններ ուներ Պիրսի հետ` օգտագործելով նաև իր հարաբերությունները Ֆրանսիայի միապետների հետ սեփական հեղինակությունը բարձրացնելու համար։ Պիրսի մահից հետո 1312 թվականին բարոնների ձեռքից, Էդուարդը նոր ֆավորիտ ընտրեց ի դեմս Հյու Դեսպենսեր Կրտսերի և փորձեց առավելության հասնել բարոնների նկատմամբ Դեսպենսերի պատերազմում։ Իզաբելլան չկարողացավ լավ հարաբերություններ հիմնել Դեսպենսերի հետ և 1325 թվականի դրությամբ նրա ամուսնությունը Էդուարդի հետ փլուզման եզրին էր։
Ճանապարհորդելով Ֆրանսիա դիվանագիտության անվան տակ` Իզաբելլան հարաբերություններ ստեղծեց Ռոջեր Մորտիմերի հետ և երկուսով պայմանավորվեցին գահընկեց անել Էդուարդին և արտաքսել Դեսպենսեր ընտանիքին։ Թագուհին վերադարձավ Անգլիա 1326 թվականին փոքր վարձկանների բանակով` արագորեն կտրելով Անգլիայի շատ տարածաշրջաններ։ Թագավորի զորքերը լքեցին նրան։ Իզաբելլան գահընկեց արեց Էդուարդին` դառնալով ռեգենտ, իսկ իր որդուն Էդուարդ III-ին դարձրեց ապագա թագավոր։ Շատերը հավատում են, որ Իզաբելլան է կազմակերպել Էդուարդ II-ի սպանությունը։ Իզաբելլայի և Մորտիմերի կառավարումը անցավ շատ ծախսատար, մասնակի այն պատճառով, որ նրանք վարում էին ցոփ ու շվայլ կյանք, բացի այդ պատերազմում էին շոտլանդացիների դեմ։
1330 թվականին Իզաբելլայի որդի Էդուարդ III-ը գահընկեց արեց Մորտիմերին` վերադարձնելով իշխանությունը և մահապատժի ենթարկելով Իզաբելլայի սիրեցյալին։ Թագուհուն ձեռք չտվեց, սակայն նա չմնաց արքունիքում, չնայած հաճախ այցելում էր իր թոռնիկներին մինչև 1358 թվականը, երբ մահացավ Իզաբելլան։