Չադի պետական, քաղաքական և զինվորական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Իդրիս Դեբի Իտնո (ֆր.՝ Idriss Déby Itno, հունիսի 18, 1952, Fada, French Chad, French Equatorial Africa - ապրիլի 20, 2021[1][2], Նջամենա, Չադ), Չադի պետական, քաղաքական և զինվորական գործիչ, 1990 թվականի դեկտեմբերի 2-ից 4-ը Փրկություն հայրենասիրական շարժման նախագահ, 1990 թվականից Չադի նախագահ։
Իդրիս Դեբի Իտնո | |
Կուսակցություն՝ | Patriotic Salvation Movement? |
---|---|
Կրթություն՝ | Institut aéronautique et école de pilotage Amaury de la Grange? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ազգություն | Zaghawa people? |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հունիսի 18, 1952 |
Ծննդավայր | Fada, French Chad, French Equatorial Africa |
Վախճանի օր | ապրիլի 20, 2021[1][2] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Նջամենա, Չադ |
Թաղված | Amdjarass |
Քաղաքացիություն | Չադ |
Ամուսին | Hinda Deby Itno? |
Զավակներ | Brahim Déby? և Մահամաթ Դեբի |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Իդրիս Դեբին ծնվել է 1952 թվականի հունվարի 26-ին Ֆադայում՝ Չադի հյուսիս-արևելքում։ Էթնիկ ծագումով զագավա է[4]։ Դեբին զինվորական ծառայության է անցել, 1976 թվականին նա դասընթացներ է անցել Ֆրանսիայում և ստացել է օդաչուի դիպլոմ[5], իսկ 1978 թվականին վերադարձել է Չադ, որտեղ ընթանում էր առաջին քաղաքացիական պատերազմը[4]։ Ուշացումով նա միացել է «Հյուսիսի զինված ուժեր» ապստամբ խմբին՝ Խիսսեն Խաբրեի գլխավորությամբ։ 1982 թվականին նա օգնել է Խիսսեն Խաբրեին տապալել նախագահ Գուկունի Ուետդեյին[6]։
1989 թվականի ապրիլին Դեբին մեղադրվել է Խաբրեի կառավարության տապալման նպատակի համար[4], որից հետո փախել է Լիբիա, հետո՝ Սուդան, որտեղ 1990 թվականի ապրիլին ստեղծել է Փրկություն հայրենասիրական շարժումը[5]։ Խմբի կազմավորումից հետո Դեբին իր կողմնակիցների հետ հարձակումներ են իրականացրել Խաբրեի զորքերի վրա՝ Սուդանի Դարֆուր շրջանում գտնվող իրենց ռազմաբազայից[4]։ 1990 թվականի նոյեմբերի 30-ին Դեբիի զորքի կողմից Աբեշե քաղաքը գրավելուց հետո Խաբրեն և իր շրջապատը լքել են մայրաքաղաքը[7]։ և դեկտեմբերի 1-ին Իդրիս Դեբիի ղեկավարությամբ գործող ջոկատները մտել են Նջամենա։
1996 թվականի հուլիսի 3-ին երկրում տեղի են ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ հաղթել է Իդրիս Դեբին՝ հավաքելով ձայների 71,59 %[8]։
Նախագահական ընտրությունների շեմին Ժողովրդավարական փոփոխությունների միացյալ ճակատը ապրիլի սկզբից սկսել է շարժում երկրի խորքից և 2006 թվականի ապրիլի 13-ին փորձել են գրավել Նջամենան և տապալել նախագահին, սակայն կռիվների ընթացքում կառավարական ուժերը կարողացել են հետ մղել հարձակումը[9]։ Մայիսի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Դեբին վերընտրվել է՝ հավաքելով ձայների 64,67 %[8]։
2007 թվականի ամռանն ու աշնանը Լիբիայի միջնորդությամբ Տրիպոլիում լայնամասշտաբ խաղաղ բանակցություններ են ընթացել Չադի կառավարության և ապստամբ չորս հիմնական խմբավորումների՝ (UFDD, UFDD-F, RFC, CNT) միջև։ Բանակցությունների արդյունքում նույն թվականի հոկտեմբերի 25-ին Սիրտում խաղաղ համաձայնագիր է ստորագրվել՝ Իդրիս Դեբիի, Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի և Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի ներկայությամբ։ Որպես համաձայնագրի մաս՝ ընդդիմադիրները և կառավարությունը որոշել են անհապաղ դադարեցնել կրակը, համընդհանուր համաներում իրականացնել, իրավունք տալ ապստամբներին՝ միանալու զինվորներին և ստեղծել քաղաքական կուսակցություններ[10][11]։ Սակայն նոյեմբերին համաձայնագիրը խախտվել է և երկրում նորից զինված գործողություններ են բռնկվել։ 2008 թվականի հունվարի վերջին ապստամբները շարժվել են մայրաքաղաք։ Փետրվարի 2-ին նրանց ջոկատները մտել են Նջամենա՝ դաժան մարտեր բռնվելով կառավարական զորքերի հետ։ Երկու օր կռվելուց հետո նրանք նահանջել են քաղաքի ծայրամասեր։ Փետրվարի 6-ին Դեբին հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ հայտնելով հակառակորդի կործանման մասին[12], և Սուդանին մեղադրել է ապստամբներին աջակցելու համար։ Փետրվարի 14-ին նա երկրում արտակարգ դրություն է մտցրել՝ 15 օր ժամկետով[13]։
2009 թվականի հունվարին ութ ապստամբ խմբավորումներ միավորվել են «Դիմադրության ուժերի միություն» խմբավորման մեջ՝ Իդրիս Դեբիի տապալման նպատակով[14]։
2011 թվականի ապրիլի 25-ին երկրում տեղի են ունեցել հերթական նախագահական ընտրությունները, որտեղ Դեբին նորից վերընտրվել է՝ հավաքելով ձայների 83,59%[8]։
2016 թվականի ապրիլի 22-ին Դեբին հաղթել է Չադի նախագահական ընտրություններում և սկսել է նախագահի պաշտոնում աֆրիկյան պետության կառավարման հինգերորդ ժամկետը։ Ապրիլի 10-ի ընտրություններին Դեբին ստացել է ձայների 61,5%[15]։
Իդրիս Դեբիի տղաներից մեկը՝ Բրահիմը սպանվել է 2007 թվականի հուլիսի 2-ին՝ իր Փարիզի արվարձանում գտնվող Կուրբևուա քաղաքի իր տան ավտոկայանատեղիում[16][17]։
Զարմիկ Աբդալլա Մոհամադ Ալին 2003 թվականի հունիսից մինչև 2005 թվականի փետրվարը հանդիսացել է երկրի վարչապետը[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.